News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը 400 000 դոլարի չափով տուգանել է «Emirates» ավիաընկերությանը 2019 թվականին Իրանի արգելված օդային տարածքում չվերթներ իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Չվերթն իրականացվում էր JetBlue Airways կոդով, եւ, հետեւաբար, կարգավորվում ԱՄՆ կանոններով:

Նախարարությունը հայտարարել է, որ 2019 թվականի հուլիսին 19 օրվա ընթացքում «Emirates»-ն իրականացրել է թռիչքներ Իրանի օդային տարածքում՝ չնայած ԱՄՆ-ն արգելել է թռիչքները ռազմական գործողությունների ակտիվացման եւ քաղաքական լարվածության ուժգնացման պատճառով:

Ավիաընկերությունում հայտարարել են, որ խնդիրը ծագել է «չկանխամտածված անուշադրության» հետեւանքով, սակայն համաձայնել են այդ կարգավորմանն՝ այդ հարցի լուծման շահերից ելնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ