News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ուժի մեջ է մտել մի օրենք, որը խստացնում է վերահսկողությունը սոցիալական ցանցերի նկատմամբ: Հայտնում է France Presse գործակալությունը:

Օրենքի տակ են ընկնում հիմնականում թվային հսկաները՝ Google-ը, YouTube-ը, Facebook-ը եւ Twitter-ը: Նոր օրենքը սահմանում է, որ սոցիալական ցանցերը, որոնց օրական այցելում են ավելի քան 1 միլիոն օգտվողներ, պետք է ունենան ներկայացուցչություն Թուրքիայում, պատրաստ լինեն 24 ժամվա ընթացքում հեռացնել բովանդակությունը՝ թուրքական դատարանի կողմից պահանջելու դեպքում, եւ պատասխանել ենթադրյալ չարամիտ հրապարակումների վերաբերյալ բողոքներին 48 ժամվա ընթացքում: Եթե կայքը հրաժարվի կատարել այդ պայմանները, ապա այն կարող է տուգանվել մինչեւ 40 միլիոն թուրքական լիրայով (մոտ 4,3 միլիոն եվրո), եւ իշխանությունները նաեւ արգելք կդնեն այս կայքում գովազդի վրա եւ կնվազեցնեն դրա տվյալների փոխանցման կարողությունը: Նշվում է, որ ընկերություններին խրախուսվում է նաեւ Թուրքիայի օգտագործողների տվյալները պահել երկրի ներսում գտնվող սերվերների վրա, սակայն օրենքը չի նախատեսում որեւէ պատիժ այն կազմակերպությունների համար, որոնք չեն ցանկանում դա անել, հաղորդում է RFI-ը:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օզլեմ Զենգինը հայտարարել է, որ նոր օրենքը նախատեսում է «վերջ տալ սոցցանցերում վիրավորանքներին, չարաշահումներին եւ հետապնդումներին»: Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Human Rights Watch-ի թուրքական մասնաճյուղի ղեկավար Էմմա Սենկլեր-Վեբը իր հերթին ընկերություններին հորդորել է չընդունել թուրքական նոր օրենքով սահմանված պայմանները: «Թուրքիայում եւ մնացած աշխարհում կստեղծվի խոսքի ազատության վտանգավոր նախադեպ»,- ասել է նա: Նրա կարծիքով, եթե Թուրքիայում օրենքը հնարավոր լինի կիրառել, ապա այդպիսի սահմանափակումներ կարող են մտցվել նմանատիպ քաղաքական համակարգ ունեցող այլ երկրներում: Facebook-ի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Յան Լեւինը Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ Թուրքիայի իշխանությունների կողմից ընդունված օրենքը մտահոգության շատ պատճառներ է տալիս, քանի որ այն Թուրքիայում առցանց տիրույթի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձ է:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դստեր ու փեսայի քննադատությունից հետո 2020-ի հունիսին կոչ էր արել «կարգի բերել» սոցիալական ցանցերը: Թուրքիայի ղեկավարը պարբերաբար նշում է նման սահմանափակումների անհրաժեշտության մասին. Նրա կարծիքով, հենց Twitter-ն էր, որ օգնեց համակարգել 2013թ. ցույցերի մասնակիցներին։ 2014թ․ Թուրքիայում արգելափակվել էին Twitter-ը եւ YouTube-ը: Ըստ AFP-ի՝ թուրք իրավապաշտպան եւ առցանց հաղորդակցության փորձագետ Սեւկետ Ույանիկին ասում է, որ 2019-ին Թուրքիան արգելափակել է 408 000 կայք, 10 000 YouTube տեսանյութ, 40 000 թվիթ եւ 6 200 Facebook-յան էջ: Twitter-ը նախկինում նշել էր, որ 2019-ի առաջին կիսամյակում Թուրքիան առաջատարն էր սոցիալական ցանցի վարչակազմին ցանկացած բովանդակություն հեռացնելու խնդրանքների քանակով: Ծառայության համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները ավելի քան 6000 հարցում են ուղարկել: Twitter-ի եւ Facebook-ի հետ կապված՝ Թուրքիայում դատական գործընթացներ են ընթանում նախագահին վիրավորելու եւ ահաբեկչությունը խթանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ