News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձեւ է ընդունել: ԱԺ «Իմ քայլ;ը» խմբակցության պատգամավոր Վիադիմիր Վարդանյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Բանաձեւի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը:

«ՎԱԼՊԱՐԻԱՍՈ, 1-ը հոկտեմբերի, 2020.թ N 1334 բանաձեւ

Պատգամավորների պալատն այսօր իր 81-րդ նստաշրջանում ընդունել է հետեւյալ

ԲԱՆԱՁԵՎԸ

Հաշվի առնելով, որ կիրակի, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, որը մի քանի ժամում տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդկանց՝ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է 20-րդ դարասկզբին, երբ տարածաշրջանն ընկավ Խորհրդային Միության վերահսկողության ներքո: Իոսիֆ Ստալինը որոշեց հանձնել հազարավոր տարիներ պատմականորեն հայերով բնակեցված Ղարաբաղի կառավարումն Ադրբեջանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես ինքնավար մարզ 1923թ-ին:

Մինչ այդ 1918-1920թթ. օրենսդիր իշխանությունը Լեռնային Ղարաբաղն իրականացնում էր տեղի հայկական ժողովները: 1918. հուլիսի 22-26-ը գումարված առաջին ժողովը հռչակեց շրջանի ինքնակառավարումը եւ ստեղծեց Ազգային խորհուրդ եւ կառավարություն: 1919թ. փետրվարի 20-ին՝ Ազգային խորհրդի չորրորդ նստաշրջանում Դաշնակից կառավարություններին ուղղված բողոքի նոտայում մերժեց Ադրբեջանի կառավարության մտադրությունը՝ դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մաս եւ ընդգծեց Խաղաղության համաժողովի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նոտայի մեջ նշվում էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչել Ադրբեջանի կառավարության իրավասությունը Ղարաբաղի տարածքի սահմանների նկատմամբ:

1919թ. փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարն ընդունեց Անդրկովկասում Դաշնակից ուժերի հրամանատարությանն ուղղված հուշագիր՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը դիտարկելու Ղարաբաղը Հայաստանի տարածքի անբաժանելի մաս Խաղաղության համաժողովում, որտեղ կորոշվի շրջանի վերջնական կարգավիճակը: 1919թ. օգոստոսի 26-ին Ղարաբաղի ազգային խորհուրդը եւ Ադրբեջանի կառավարությունը միջանկյալ համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական բախումից խուսափելու համար: Երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Փարիզի Խաղաղության համաժողովում: Համաձայնագիրը չի փոխել Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկան քաղաքական միավորի կարգավիճակը:

1988թ. Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Գերագույն

Խորհուրդը որոշում կայացրեց խնդրել Խորհրդային Հայաստանի, Խորհրդային

Ադրբեջանի եւ Խորհրդային Միության իշխանություններին փոխանցել Ադրբեջանի

ինքնավար մարզի կառավարումը Հայաստանին՝ ամբողջությամբ համաձայն Սովետական սահմանադրության եւ օրենսդրության:

Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի կողմից ինքնավար է հռչակվել 1989թ. հունվարի 20-ին, երբ Գերագույն խորհուրդը ստեղծեց հատուկ իշխանություն Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում էր Խորհրդային Միության կենտրոնական կառավարության անմիջական հսկողության ներքո` այդպիսով արձանագրելով Ադրբեջանի անկարողությունը պաշտոնական վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Եվ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղը, բոլորը համաձայն Խորհրդային սահմանադրության, հայտարարեցին իրենց անկախությունը մինչ Խորհրդային Միության փլուզումը: Փաստացի, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը, համաձայն խորհրդային ազգային օրենսդրության, սկսեց անկախության գործընթացը Լեռնային Ղարաբաղի տեղական խորհուրդների կողմից հռչակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագրի» ընդունմամբ:

Այս օրենքը լիովին համապատասխանում էր գործող օրենսդրությանը: 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատման հետ կապված խնդիրների լուծման ընթացակարգերի մասին» խորհրդային օրենքը` մասնավորապես, դրա 1, 3, 4, 6, 7, 8, 12 եւ 19 հոդվածները, հաստատեց, որ ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատումը հնարավորություն է տալիս նույն հանրապետության տարածքում գտնվող ինքնավար մարզին առաջ տանել իր սեփական անկախության գործընթացը:

Դա հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Լայնամասշտաբ պատերազմը տեւեց մինչեւ 1994 թվականը, երբ Ադրբեջանը, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, եռակողմ զինադադար կնքեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ:

1994 թվականից մինչ օրս հակամարտության մեջ միջնորդություն իրականացնող մարմինը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբն է, որը համանախագահվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից, եւ որի մեջ, այլ երկրների թվում, մտնում են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Այս շրջանակներում կնքվել է զինադադարը Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ (Սոչիի համաձայնագիր, 1992թ., Բիշքեկի արձանագրություն, 1994):

Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի գործընթացին ամրագրված է ԵԱՀԿ մի քանի որոշումներում, մասնավորապես` 1994թ. Բուդապեշտում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթղթում, ինչպես նաեւ ԵԱՀԿ 1995թ. մարտի 31-ի որոշման մեջ:

Հրադադարի ստորագրումից ի վեր շփման գծում արձանագրվել են զինադադարի խախտումներ` երբեմն հանգելով իրավիճակի այնպիսի սրումների, ինչպիսիք են  2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմը կամ ներկայիս` 2020-ի սեպտեմբերի հարձակումը: Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը ձգտում են պահպանել ստատուս քվոն, մինչդեռ Ադրբեջանը փորձում է փոխել առկա իրավիճակը:

Մինսկի խմբի ղեկավարած բանակցային գործընթացը հաստատել է ուժի կիրառումից եւ ուժի գործադրման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության եւ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության սկզբունքները: Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն եւ ՄԱԿ-ը կոչ են արել դադարեցնել մարտերը: Անհրաժեշտ է, որ այս կոչին միանան բոլոր երկրները, որոնք ունեն դիվանագիտական, հյուպատոսական կամ առեւտրային հարաբերություններ հակամարտող երկրներից որեւէ մեկի հետ, քանի որ առճակատումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, հատկապես օտարերկրյա պետությունների` մասնավորապես Թուրքիայի հնարավոր միջամտության պատճառով,  որը 1915 թվականին իրականացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է

1.- Հանրապետության մեծարգո/Նորին Գերազանցություն/ նախագահին խնդրել փոխանցել Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին Չիլիի ցանկությունը, առ այն, որ հարձակումները անմիջապես դադարեցվեն, եւ շարունակվի հակամարտության խաղաղ, իրավական եւ պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հետեւելով միջազգային իրավունքին` ուժի կիրառման արգելքի իր սկզբունքների համաձայն, հարգելով պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդները ինքնորոշումը եւ վեճերի խաղաղ կարգավորումը:

2.- Հանրապետության Նորին Գերազանցություն նախագահից պահանջել բոլոր միջազգային ատյաններում եւ ֆորումներում, որոնց նա մասնակցում է` լինեն դրանք գլոբալ, տարածաշրջանային կամ երկկողմ, հանդես գալ կոչով` հորդորելով բոլոր անդամ պետություններին կոչով դիմել հակամարտող կողմերին` խաղաղ լուծում գտնելու նպատակով:

3.- Մերժել հակամարտող կողմերից բացի ցանկացած այլ պետության` ռազմական գործողություններին աջակցելու եւ ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված կոչերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ