News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի, հոկտեմբերի 1-ի երեկոյան, Լիբանանը Ինտերպոլից օրդեր է խնդրել ձերբակալել ռուս այն նավի նավապետին եւ ենթադրյալ տիրոջը, որը Բեյրութի նավահանգիստ է բերել ամոնիումի նիտրատը, որը հետագայում պայթել է: Լիբանանի պետական NNA գործակալությունը չի տրամադրել ձերբակալության ենթակա անձանց անունները: Միեւնույն ժամանակ, Լիբանանի արդարադատության մարմինների աղբյուրները հայտնել են, որ Լիբանանը ուզում է հասնել Բորիս Պրոկոշեւի եւ Իգոր Գրեչուշկինի ձերբակալությանը:

Պրոկոշեւը Rhosus նավի նավապետն է եղել, երբ 2013-ին այն մտել է Բեյրութի նավահանգիստ, իսկ նավի տերը եղել է ռուս գործարար Գրեչուշկինը, ով ապրում է Կիպրոսում: Համաձայն OCCRP կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի, Rhosus-ի սեփականատերը իրականում կիպրացի նավատեր Խարալամբոս Մանոլին է եղել, սակայն Մանոլին հերքել է այդ տեղեկությունը, հաղորդում է DW-ը։

Իգոր Գրեչուշկինը օգոստոսին հարցաքննվել է ոստիկանությունում: Կիպրոսի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ Ինտերպոլին ուղղված Լիբանանի խնդրանքից: Իր հերթին, Ռուսաստանում գտնվող Բորիս Պրոկոշեւն ասել է, որ ինքը ոչինչ չգիտի թույլտվության մասին, եւ մինչ այժմ քննիչներից ոչ ոք չի կապվել իր հետ:

Մոլդովական դրոշով Rhosus նավը, որի մեջ եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, 2013-ի նոյեմբերին Վրաստանից ուղեւորվել է Մոզամբիկ եւ տեխնիկական պատճառներով կանգնել է Բեյրութում: Նավը կալանավորվել է, իսկ վտանգավոր բեռը տեղափոխվել է նավահանգստի տարածքում գտնվող պահեստ: Rhosus-ը 2018-ին խորտակվել է:

2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութում պայթել է Rhosus նավից ամոնիումի նիտրատը, որի հետեւանքով զոհվել է մոտ 200 մարդ եւ վիրավորվել մի քանի հազար մարդ: Պայթյունը նաեւ մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքում:

Լիբանանում պայթյունի գործով ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ Բեյրութի նավահանգստի եւ մաքսային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ սիրիացի աշխատողներ, որոնք պայթյունից մի քանի ժամ առաջ եռակցման աշխատանքներ են կատարել նավահանգստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ