News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սիրիայում բնակվող հայերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված պատերազմում սատարում են իրենց պատմական հայրենիքը եւ պատրաստ են իրենց ուժերով օգնելու հայ ժողովրդին, որը պաշտպանում է Արցախը: Դաշնային լրատվական գործակալության թղթակիցն այցելել է Լաթաքիայի Կիդոն թաղամաս եւ տեղի բնակիչների հետ խոսել հակամարտության եւ դրանում Թուրքիայի դերի մասին:

Յուրաքանչյուր հայ` նույնիսկ նրանք, ով երկար ժամանակ է հաստատվել է Սիրիայում եւ խոսում է միայն արաբերեն, միշտ հայ է մնում, բացատրեցին սփյուռքի ներկայացուցիչները: Իրենց արժեքների ցուցակում Հեռավոր Հայաստանն առաջին տեղում է:

«Մենք` Սիրիայում ապրող հայերս, գիտենք, թե ինչպես է տառապել սիրիացի ժողովուրդը եւ սրտանց կարեկցում ենք նրան: Այդ պատճառով շատ հայ տղաներ զոհվեցին ահաբեկիչների հետ մարտերում` կանգնելով սիրիական զինվորների հետ նույն շարքերում»,- պատմել է սիրիահայ Մուսա Կարապետյանը:

Նա նշել է, որ իրեն համարում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սիրիայի որդի, եւ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, ով երկիրը պաշտպանում է Թուրքիայի նման թշնամիներից: Հայերը, շեշտել է Կարապետյանը, «շատ լավ հիշում են, թե թուրքերն ինչ արեցին իրենց հետ»:
«Եվ հիմա նրանք Իդլիբից իրենց վարձկաններին ուղարկում են Հայաստանի հետ կռվելու, ինչպես դա եղավ Լիբիայում: Սիրիան, ինչպես եւ մենք բոլորս, այժմ ծանր իրավիճակում է գտնվում: Բայց տեղի հայերը պատրաստ են եւ կարող են ամբողջ ուժով օգնել Ղարաբաղում գտնվող իրենց եղբայրներին` փողով, զինվորով, նրանց բարոյական աջակցություն ցուցաբերել... Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես պատրաստ եմ ուղարկել իմ երեք որդիներին` պաշտպանելու Արցախն անկոչ եկվորներից Ադրբեջանից եւ Թուրքիայից»,- ասել է ԴԼԳ-ի զրուցակիցը ...

Սիրիահայերը չեն կասկածում, որ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է հայ ժողովրդի դեմ պատերազմին, հայտարարել է Լաթաքիայի բնակիչ Սալմա Թամերը:

«Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում ապրող բոլոր ազնիվ հայերը մինչեւ վերջին զինվորը կպայքարեն իրենց հողի համար: Ադրբեջանական զորքերը Թուրքիայի աջակցությամբ հատել են Լեռնային Ղարաբաղի սահմանը միակ նպատակով` գրավել այն տարածքները, որտեղ պատմականորեն հայեր են ապրում: Այս ամենը եւս մեկ անգամ մեր հիշողության մեջ արթնացնում է ցեղասպանությունը, որը թուրքերը կազմակերպեցին մեզ համար մեկ դարից ավել առաջ»,- հայտարարել է կինը գործակալության հետ զրույցում:

Նա Ռուսաստանին եւ Եվրամիությանը կոչ է արել «անել հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հավերժ հայկական հող մնա»: Սիրիայի հայերը պարտավոր են եւ կանեն հնարավորը` Արցախին օգնելու համար, ամփոփել է Լաթաքիայի բնակիչը:

Դաժան բախումները Լեռնային Ղարաբաղում սկսվել են սեպտեմբերի 27-ին: Հայտարարելով Հայաստանից ռմբակոծության մասին` Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, այդ թվում` Թուրքիայի կողմից մատակարարվող մարտական ​​անօդաչու սարքեր: Հակամարտության վեցերորդ օրն Արցախի պաշտպանության ուժերին հաջողվել է կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, ինտենսիվ գնդակոծությունները շարունակվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ