News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ադրբեջանի միջոցով Արցախում պատերազմի մեջ մտնելով՝ «Մեծ Թուրան» ստեղծելու փորձն է անում։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Թուրքագետի խոսքով՝ Արցախի ու հայության դեմ ադրբեջանական ագրեսիայի հրահրողը հենց Թուրքիան է, որը հեռուն գնացող նպատակներ ունի, իսկ Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն կախվածության մեջ են ընկել Թուրքիայից։

«Եվրոպայում եւ մուսուլմանական աշխարհում մերժված Թուրքիան փորձում է կյանքի կոչել 100–ամյա երազանքը՝ ստեղծել թյուրքալեզու երկրները միավորող մեկ ընդհանուր պետություն, որի առանցքային դերը կվերապահվի հենց Թուրքիային։ Տարածաշրջանային զարգացումները, Թուրքիայի ներքաղաքական վիճակն ու աշխարհի պասիվությունը առիթ տվեցին Թուրքիային՝ «Մեծ Թուրանի» թեստն անել հենց Արցախում։ Մեծ Թուրանի ստեղծման գաղափարն անգամ հենց Ռուսաստանի եւ Իրանի ազգային անվտանգության լրջագույն մարտահրավերն են։ Թուրքիան Սիրիայում աշխարհի տարբեր երկրների կողմից պաշտոնապես ահաբեկչական ճանաչված խմբավորումներից հավաքագրել եւ Ադրբեջան է ուղարկել հարյուրավոր զինյալների։ Այդ զինյալների թիվը կարող է հասնել հազարների, որոնք հենց Ադրբեջանից կանցնեն Ռուսաստանի անկայուն հարավային թյուրքական ինքնավար հանրապետություններ եւ Իրանի թյուրքախոս Ատրպատական՝ ապակայնուացնելով թե ՌԴ–ն, թե Իրանը։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հաղթանակը օդ ու ջրի պես պետք են ՌԴ–ին ու Իրանին՝ իրենց իսկ երկրների կայունության եւ անվտանգության տեսանկյունից»,–ասաց Անդրանիկ Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ