News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամբողջ Իսրայելում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի ցույցեր ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, գրում է Haaretz-ը:

Կառավարության դեմ ցույցերն անցկացվել են ցուցարարների բնակավայրերից մեկ կիլոմետր շառավղող՝ համաձայն իշխանությունների կողմից սահմանված հակակորոնավիրուսային միջոցառումների:

Ինչպես նշում է պարբերականը, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ։ Դրանց հետեւանքով կան տուժածներ ցուցարարների շրջանում, որոշ ցուցարարներ ձերբակալվել են:

«Սեւ դրոշ» շարժման հաշվարկներով՝ երկրի ամբողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 130 000 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ