News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին իր տեսաուղերձում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հակառակորդն արդեն մի քանի օր ռմբակոծում է բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով։ Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են անօդաչու տարբեր սարքեր, եւ չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը։ Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին։ Զգուշացրել էի ժամանակին։ Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին՝ Գյանջային՝ Կիրովաբադին, նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք, խփել ենք, որովհետեւ նրանք են պարտադրել։ Ուշքի՛ եկեք, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների, եւ եթե անհրաժեշտություն լինի ավելի մեծ քաղաքների։ Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ։ Հրամայել եմ՝ որոշ ժամանակ դադարեցնել խոշոր քաղաքների հրթիռակոծությունն եւ հրետանակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին։

Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ժամանակ ունեք, մտածեք։ Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը, մարդը պատրաստ ենք զոհվելու»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ