Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Զոհրավ Մնացականյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուշադրության կենտրոնում են հարցերը, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի ելքերը փնտրելու հետ:
«Ռուսական կողմից հայտնել են մտահոգություն խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ: Նշվել է շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը: Հաստատվել է դիվանագիտական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան կարգավորման գործընթացը շարունակելու շուրջ կողմերին աջակցելու պատրաստակամությունը՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության»: