News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արցախում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, 7 կին եւ 11 տղամարդ: Բոլոր զոհերի կեսը 50-ն անց մարդիկ են: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա բացատրեց, որ քաղաքացիների մահը տեղի է ունեցել կամ հրթիռային հարձակումների, կամ հրետանային հարձակումների, կամ ԱԹՍ-ների, կամ օդային հարվածների հետեւանքով:

«Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 80 մարդ, նրանցից 60-ը լուրջ վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ առնվազն 4 երեխա: 60 դեպքից 24-ը գրանցվել է բնակելի տարածքում, 6 դեպք՝ հասարակական վայրերում»,- հավելեց օմբուդսմենը:

Արտակ Բեգլարյանը նկատեց, որ երկրի ամենակարեւոր ենթակառուցվածքների ոչնչացումը հանցագործություն է մարդկության դեմ, եւ կասետային հրթիռների գնդակոծության հետեւանքով կան ոչ միայն հումանիտար ճգնաժամի, այլեւ հումանիտար աղետի ռիսկեր:

«Ամեն ինչ արվում է քաղաքացիներին ահաբեկելու համար: Ադրբեջանի զինված ուժերի մոտ մնացել են Արցախի զոհված զինծառայողների մարմիններ, եւ հաշվի առնելով 2016-ի ապրիլին ռազմական հանցագործությունների դեպքերը, ռիսկեր կան, որ այս անգամ էլ կարող են գրանցվել նման դեպքեր, կոչ եմ անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այս հանգամանքին»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ