News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բիշքեկում ցուցարարները գաղութից ազատել են Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Զամիր Ժոոշեւը։

«Այսօր Սապար Իսակովին ազատել են։ Նա ազատության մեջ է»,- ասել է Ժոոշեւը։

Իսակովը կառավարությունը ղեկավարել է Աթամբաեւի օրոք։ Իսակովին 2019 թվականի դեկտեմբերին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման՝ մայրաքաղաքի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով։ Երկրի նախկին վարչապետին հունիսին դատապարտել էին բանտարկության եւս մեկ ժամկետով՝ Բիշքեկում պատմության թանգարանի վերակառուցման եւ Չոլպոն-Աթա քաղաքում ձիարշավարանի շինարարության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքներով։

Ցուցարարներն ավելի վաղ ազատել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ