News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որն ավելի քան 190 մարդու մահվան պատճառ է դարձել, պատմության մեջ ամենախոշոր ոչ միջուկային պայթյուններից էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիման հողին հավասարեցրած ատոմային ռումբի մոտավորապես 1/20 չափը:

Բրիտանական Շեֆիլդի համալսարանի մասնագետները պարզել են, որ նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը հսկայական ցնցում է առաջացրել ամբողջ Լիբանանի մայրաքաղաքում, համարժեք է 500-1100 տոննա տրոտիլի, հայտնում է BBC-ն:

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունը 21-րդ դարի ամենաուժեղ ոչ միջուկային պայթյունն է»,- ասել է Սեմ Ռիգբին՝ Շեֆիլդի հետազոտական խմբիից, որը հույս ունի, որ իր հետազոտությունը կօգնի արտակարգ իրավիճակների ծրագրավորողներին պատրաստվել ապագա աղետներին: «Բեյրութում ապակիները վնասվել են պայթյունի կենտրոնից 10 կիլոմետր հեռավորությամբ»:

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցածը, որի հետեւանքով տուժել էր ավելի քան 6000 մարդ, արդյունք էր շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի, որը երկար տարիներ պահվում էր նավահանգստում եւ բռնագրավվել էր ռուսական բեռնատար նավից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ