News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա, եթե վերջինս շարունակի հրաժարվել բանակցություններին վերադառնալուց։ Այս մասին նա ասել է Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով իշխող կուսակցության պատգամավորի այն հարցին, թե որն է Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հարցում։

«Հայաստանը բանակցելու իր պատրաստակամությունն է հայտնել։ Ես նորից խոսելու եմ Ադրբեջանի հետ։ Եթե իրավիճակը շարունակվի այնպես մնալ, որ մի կողմը սկզբունքորեն իր պատրաստակամությունն է հայտնում բանակցություններին, իսկ մյուսը հրաժարվում է դրանցից, ապա Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա։  Մենք միաժամանակ շփումների մեջ ենք այն երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են հակամարտությանը, կամ այդ երկրների հարեւանությամբ են գտնվում՝ Ռուսաստանից սկսած մինչև Թուրքիա։ Այս պահին մենք, սակայն, սպասում ենք Ադրբեջանից, որ պատրաստակամություն կհայտնի վերադառնալ բանակցություններին»։

Անդրադառնալով հարցին, թե Գերմանիայի կառավարությունը դիտարկում է արդյոք ՄԱԿ խաղաղապահ զորքեր տեղակայելու տարբերակը, Հայկո Մաասը, մասնավորապես, ասել է. «Դրա համար պետք է կողմերի համաձայնությունը, ինչը մինչեւ այս պահը չի եղել։ Հիմա  մենք ունենք իրավիճակ, երբ ամեն օր մարդիկ են զոհվում, մեր հրատապ խնդիրն է մահերին վերջ դնել։ Էսկալացիան միգուցե հնարավորություն է տալիս նոր ճանապարհներ գտնել հակամարտության լուծման համար, որոնք մինչև հիմա չեն քննարկվել։ Ես ընդհանուր առմամբ դա չեմ կարող բացառել, սակայն չեմ տեսնում տեսանելի ապագայում նման հեռանկար։ Այս պահին կարևորը լարվածության թուլացումն է»։

Բունդեսթագում Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելեմը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող է Թուրքիան, որի նախագահը Ղարաբաղում պատերազմը շարունակելու անմիջական կոչեր է հնչեցնում, շարունակել մնալ այդ հակամարտության լուծման գործիք համարվող ԵԱՀԿ Մինսկի խմբի  անդամ։ Այդ կապակցությամբ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ, որ դիտարկվում է որպես խնդրի լուծման ձևաչափ։

«Թուրքիան ինքը հայտարարում է, որ Մինսկի խումբը հակամարտության լուծման համար հաջողված ձևաչափ չէ։ Այդ մասին անձամբ ինձ ասել է իմ թուրք գործընկերը հեռախոսազրույցի ժամանակ։  Ուստի պետք է քննարկել, թե որ կողմերն են ներգրավված լինելու բանակցությունների մեջ, և արդյոք հակամարտության կողմերին կարող ենք բերել բանակացությունների սեղանի շուրջ։ Այս պահին Մինսկի խմբի ձևաչափը չէ, որ քննարկվում է որպես բանակցությունների ձևաչափ։ Ավելի շատ մտածում ենք այն երկրների մասին, որոնք մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմ հանդիսացող երկրներում»,- ասել է Մաասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ