News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանադան պատրաստվում է նոյեմբերի ընտրություններից հետո ԱՄՆ-ում հնարավոր «պառակտմանը»: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մենք բոլորս, անշուշտ, հույս ունենք սահուն անցման կամ ընտրությունների հստակ արդյունքի, ինչպես շատ մարդիկ ամբողջ աշխարհում: Հակառակ դեպքում կարող են լինել որոշ խափանումներ, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած արդյունքի»,- ասել է Թրյուդոն, հաղորդում է Bloomberg-ը: «Կարծում եմ, որ սա այն է, ինչ կանադացիները սպասում են իրենց կառավարություններից, եւ մենք հաստատ մտածում ենք այդ մասին»:

«Այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, կանդրադառնա Կանադայի վրա ընտրություններից հետո, մեր խնդիրն է՝ պատրաստ լինել բոլոր արդյունքներին»,- ասել է նա: «Իհարկե, ես չեմ մեկնաբանում Ամերիկայի քաղաքական գործընթացները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ