News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահին բուժող անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ավարտել է կորոնավիրուսի դեմ բուժման կուրսը, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն, եւ որ պետության ղեկավարն արդեն ուրբաթ կարող է մասնակցել հանրային միջոցառումներին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Քոնլիի նամակում, որը հրապարակել է Սպիտակ տունը, նշվում է, որ Թրամփը շատ լավ է արձագանքել բուժմանը՝ չունենալով որեւիցե կողմնակի էֆեկտ։

Թրամփը հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ COVID-19-ի ախտորոշման դրական թեստից հետո։ ԱՄՆ նախագահը երկուշաբթի վերադարձել էր Սպիտակ տուն։

«Տուն վերադառնալուց հետո նրա ֆիզիկական վիճակը շարունակել է մնալ կայուն, չի նկատվել հիվանդության պրոգրեսի ոչ մի նշան։ Շաբաթ կլրանա 10-րդ օրը հինգշաբթի ախտորոշման պահից սկսած․․․, ես ակնկալում եմ, որ այդ ժամանակ նախագահը կկարողանա անվտանգ կերպով վերադառնալ հանրային միջոցառումներին»,- նշված է Քոնլիի նամակում։

Թրամփը, որը հիվանդության պատճառով հիմա Սպիտակ տանը մեկուսացած է, հինգշաբթի հայտարարել էր, թե չի կարծում, որ վարակիչ է, եւ իրեն բավականին լավ է զգում է, որ վերսկսի ընտրողների հետ նախընտրական հանդիպումները, հայտնում է Reuters-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ