News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Հաթայ նահանգում բռնկված հրդեհի օջախը գտնվում է Թուրքիայի միակ հայկական գյուղ հանդիսացող Վաքըֆի մոտակայքում։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ հրդեհը տարածվում է Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանից դեպի  հարեւան երեք շրջաններ։

Մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանման որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ Հաթայ նահանգում եւ հատկապես Սամանդաղում հիմնականում ոչ թուրք բնակչություն են, հայեր, արաբներ, ալեւիներ, քրդեր։

Սամանդաղի շրջանում է գտնվում Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վագըֆը, որի բոլոր բնակիչները եւ գյուղապետը հայեր են։ Նրանք զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ, մշակում են  նարինջ, կիտրոն, թուրինջ եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ