News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արցախի հետ շփման գծում ժամանակավոր հրադադարի պահպանման դեպքում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

Ավելին, ըստ նրա՝ ռազմաճակատում հայկական զինված ուժերի տարած հաղթանակը հիմք է տալիս, որպեսզի հայկական կողմն առաջ քաշի կոնկրետ պայման՝ այն է Արցախի ճանաչումը։

«Ի՞նչ իմաստ կունենա հրադադարի հաստատումն ու վերադարձը բանակցություններին, եթե մենք չունենանք վերջնական թիրախ»,–նկատեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ–ադրբեջանական հակամարտությունն իր հանգուցալուծումը կարող է ստանալ միայն Արցախի միջազգային ճանաչման դեպքում։

Նշենք, որ այս ընթացքում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ լուրջ ազդակ է հղել Ֆրանսիան, որը Արցախում պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր պաշտոնական կոշտ դիրքորոշում է հայտնել՝ մեղադրելով  Ադրբեջանին և Թուրքիային Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։ Իսկ օրեր առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։

Ֆրանսաբնակ գործչի կարծիքով՝ այսօր լուրջ նախադրյալներ են ստեղծված Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման համար։

«Վերջին վեց ամսում Ֆրանսիա–Թուրքիա հարաբերությունները աստիճանաբար էլ ավելի են սրվում՝ կապված Լիբիայի, Հունաստանի, միջերկրածովյան ավազանի խնդրով և դրանով է պայմանավորված նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ դիրքորոշումը Արցախի հարցով։ Սակայն Ֆրանսիայի հայամետ կեցվածքը ոչ միայն պետք է դիտարկել Ֆրանս–թուրքական հարաբերությունների սրման կոնտեքստում, այլև Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում  հայ համայնքի լուրջ դերակատարության։ Հայ համայնքն այսօր ամուր դիրքեր ունի Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում և մշտապես այս երկրում բարձրացրել է համահայկական և համազգային խնդիրներ։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և Հայաստանի շահերի զուգորդման արդյունքում հնարավոր է առաջ քաշել Արցախի ճանաչման հարցը»,–ասաց ԿԿ ներկայացուցիչը։

Վարժապետյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13–ին, ժամը 18:00–ին Ֆրանսիայի հայ համայնքը մեծ հանրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև՝ Արցախի ճանաչման պահանջով։

«Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրությամբ է նաև ձևավորվել այդ խորհրդարանը, մենք լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու Ֆրանսիայի Ազգային ժողովից՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Արցախը գտնվում է իրական վտանգի առջև. սա սովորական հարց չէ, սովորական պատերազմ չէ, սա Արցախի ժողովրդի գոյության հարցն է և այս առումով միակ փրկությունը՝ Արցախի միջազգային ճանաչման մեջ է։ Մենք պահանջելու ենք, որ Ֆրանսիան դառնա առաջին պետությունը, որ կդիմի այդ քայլին»,–հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

Վարժապետյանը ներկայացրեց նաև, թե այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատի Ֆրանսիայի կառույցը Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև  թուրք–ադրբեջանական լոբբիի դեմ, առհասարակ պատերազմի վերսկսումից ի վեր ի՞նչ աջակցություն է ստանում ադրբեջանական լոբբին Ֆրանսիայի հասարակական–քաղաքական շրջանակներից։

Այս և այլ հարցերի պատասխանները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ