News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ «Անխախտ եղբայրություն-2020» հրամանատարա-շտաբային զորավարժությունները այսօր մեկնարկում են Բելառուսում։ Այս մասին հայտնում է «Sputnik Բելառուսը»՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Վիտեբսկի մարզի «Լոսվիդո» պոլիգոնում զորավարժություններն ընթանալու են հոկտեմբերի 12-16-ը։ Երկուշաբթի տեղի կունենա հանդիսավոր բացումը։ Զորավարժություններին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների զորակազմերը, Միացյալ շտաբի եւ ՀԱՊԿ քարտուղարության օպերատիվ խմբերը, ոստիկանական (միլիցիայի) ուժեր եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ստորաբաժանումներ։

«Զորավարժությունների մասնակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է ավելի քան 700 մարդ եւ ավելի քան 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ եւ ԱԹՍ-ներ։ Նախատեսվում է զորավարժություններին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունը որպես դիտորդներ»,- հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։

«Անխախտ եղբայրություն» զորավարժությունների առաջին փուլում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) պատրաստում։ Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել ՀԱՊԿ ՀԽՈՒ պրակտիկ գործողությունները խաղաղության պահպանման գործողություններ անցկացնելու ընթացքում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները 2012 թվականից անցկացվում են ամեն տարի կազմակերպության անդամ երկրներից մեկի տարածքում։ Այս տարի նախատեսված էր, որ զորավարժություններին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ստորաբաժանումները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի։ Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի զինվորականները զորավարժություններին չեն մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ