News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Fitch Ratings-ը նվազեցրել է Երեւան քաղաքի (Հայաստան) էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով`«BB-»-ից մինչեւ «B+»: Վարկանիշի կանխատեսումը «Կայուն» է:  Ստորեւ ներկայացված է գնահատման գործողությունների ամբողջական ցուցակը:

Նվազեցումը հետեւում է Հայաստանի սուվերեն վարկանիշների վերաբերյալ նմանատիպ քայլին (տե՛ս Fitch Downgrades Armenia to «B+»; Outlook Stable/«Fitch-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշները մինչեւ «B+», կանխատեսումը` «Կայուն» 2020 թվականի հոկտեմբերի 5-ից www.fitchratings.com կայքում), ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի եւ վերջերս ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրման հետեւանքով երկրում տնտեսական իրավիճակի սպասվածից ավելի լուրջ վատթարացմամբ: Մեր կարծիքով, քաղաքի վարկանիշները զսպվում են սուվերեն վարկանիշներով:

«Վարկային վարկանիշային գործակալությունների մասին» ԵՄ կանոնակարգի համաձայն` տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների վարկանիշների վերանայման հրապարակման վրա սահմանափակումներ են տարածվում, եւ այն պետք է տեղի ունենա ըստ հրապարակված ժամանակացույցի, բացի այն դեպքերից, երբ վարկային վարկանիշային գործակալությանը հարկավոր է  շեղվել այս ընթացակարգից` իր իրավական պարտավորությունները կատարելու համար:

Fitch-ն այս դրույթը մեկնաբանում է որպես մեզ թույլ տվող հրապարակել վարկանիշի վերանայումը մի իրավիճակում, երբ էմինենտի վարկունակության էական փոփոխություն է տեղի ունեցել, ինչը, մեր կարծիքով, անտեղի է դարձնում սպասել հաջորդ պլանային վերանայման օրվան` վարկանիշի կանխատեսումը կամ  Rating Watch-ը փոփոխելու համար: Fitch-ի` Երեւանի մասով նախատեսվող հաջորդ վերանայման ամսաթիվը 2020 թվականի նոյեմբերի 20-ն է, սակայն Fitch-ը կարծում է, որ երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հիմք են հանդիսանում ժամանակացույցից նման շեղման համար, եւ դրա` մեր հիմնավորումը ներկայացված է ստորեւ:

Չնայած Երեւանի մասով վերջին առկա տվյալները կարող են չվկայել ցուցանիշների վատթարացման մասին, ռեգիոնալ ֆինանսավորման ոլորտում եկամտի եւ ծախսերի բնութագրերի էական փոփոխություններ են տեղի ունենում, եւ իրավիճակն առաջիկա ամիսներին հավանաբար կվատթարանա` տնտեսական ակտիվության թուլացման եւ կորոնավիրուսի կապակցությամբ կառավարության կողմից հայտարարված սահմանափակումների շարունակության եւ ընդլայնման ֆոնին: Fitch-ի վարկանիշներն, ըստ էության, միտված են ապագային, եւ գործակալությունը կհետեւի ոլորտի զարգացումներին` ըստ դրանց լրջության եւ տեւողության, եւ կներառի համապատասխան որակական եւ քանակական ճշգրտումները ելակետային եւ վարկանիշային սցենարներում` հիմնվելով սպասվող ցուցանիշների եւ հիմնական ռիսկերի գնահատման վրա:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ