Անմիջական սերտ շփման մեջ ենք «Էրեբունի» կլինիկայի ղեկավարության հետ: Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի տեղափոխման հարցը կլուծվի, երբ լինի բժիշկների համապատասխան որոշումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը նաեւ հայտնեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները՝ ի դեմս հյուպատոսական բաժնի վարիչի, պրես-ատտաշեի եւ դեսպանատան բժշկի, արդեն այցելել են լրագրողին: «Ես անձամբ դեռ չեմ այցելել»,-ասաց Կոպիրկինը: