News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս դնելու Ադրբեջանի գաղափարը չի կապակցվում իրողություններին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը։ «Ղարաբաղն իր խոսքն ունի», եւ «ադրբեջանական քարոզչությունը նրանց ինչպես էլ անվանի, կան իրողություններ», ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում անցկացված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը հայտարարությունն էր, որով հաստատվել է խաղաղ կարգավորման միջնորդների կազմի անփոփոխությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԲԿ-ի հետ զրույցում գոհունակություն էր հայտնել, որ հայկական կողմին չի հաջողվել փոխել կազմը եւ «պատասխանատվությունը դնել» չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «խամաճիկային ռեժիմի վրա»։ Սա, սակայն, չի նշանակում, որ ղարաբաղյան իշխանությունների կարծիքն այսուհետեւ կարելի է հաշվի չառնել, հարցազրույցում ասել է Զոհրաբ Մնացականյանը։

«Անհնար է գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառել, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, առնչվում է նրա բնակչությանը, որն ունի իր ընտրած իշխանությունը։ Ադրբեջանական քարոզչությունը նրանց ինչպես էլ անվանի, կան իրողություններ»,- ասել է նա։ «Այն, որ Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ՝ չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ»,- պարզաբանել է նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նաեւ Երեւանին ենթակա չեն․ «Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ մենք Երեւանում կարող ենք ինչ-որ բան որոշել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել եւ դա սեղանին դնել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության։ Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդքան սրվեց, քանի որ նրանց համար շատ կարեւոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական հակամարտություն» է, որտեղ Ղարաբաղն ընդհանրապես գոյություն չունի։ Բայց իրողություններն այլ են»։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման խաղաղ բանակցությունները քննարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երեք համանախագահ ունի՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա։ Դրա մեջ են մտնում նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այն պահից սկսած, երբ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին, բազմիցս բարձրացվել է գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի արդյունավետության մասին հարցը եւ Հայաստանի ու այլ երկրների կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։

Ներկայիս ձեւաչափն անարդյունավետ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Սակայն անհրաժեշտ է համարում այն փոփոխել ոչ թե Ղարաբաղի ներկայացուցիչներին ընդգրկելու հաշվին, այլ Թուրքիայի հաշվին, որն աջակցում է Բաքվին։ Երեւանն այս առաջարկը կտրականապես մերժում է։

Մնացականյանի խոսքով՝ Թուրքիան խաղում է բացառապես բացասական դեր՝ սրելով հակամարտությունը։

«Թուրքիան տարածաշրջանում արդեն ակտիվ դեր է խաղում։ Բայց դա արտահայտվում է Հարավային Կովկաս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականության արտահանմամբ, Ադրբեջանին ագրեսիվ միակողմանի աջակցությամբ, տարածաշրջանում գրոհային-ահաբեկիչներ ներդնելով»,- ասել է Մնացականյանը։

Նախարարը նշել է, թե այսօր «ենթադրվում» է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիան կարող է ինչ-որ դեր խաղալ, սակայն հիմա «անգամ դժվար է հասկանալ, թե դա ընդհանրապես ինչպես կարող է լինել», նշել է Մնացականյանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին՝ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից դա կդառնար տարածաշրջանին անվտանգության երաշխիքը․ «Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարեւոր քայլ է, կարեւոր գործիք, անվտանգության ապահովման միջոց»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին Երեւանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին կոչ էր արել ճանաչել ԼՂՀ անկախությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ