News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով ուղղված համայն հայությանը։

Նա մասնավորապես, նշել է.

«Ուզում եմ ձեզ դիմել հերթականկարեւոր կոչով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության կողմից Արցախի եւ հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է։ ՊԲ-ն այս ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել եւ ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով մարդկային եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներ։ Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսեւորում Մայր Հայաստանից եւ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։

Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած եւ պատերազմական հարուստ փորձ ունեցող  մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաեւ ժամկետային մեր հերոս երիտասարդներին։

Մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ եւ բարձր եմ գնահատում այդ առաքելությունը։

Գիտեք, որ վերջերս եռակողմ ձեւաչափով տեղի  ունեցել հանդիպում Մոսկվայում, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված եւ հետագայում վերսկսել բանակցությունները։ Բայց հակառակորդը օգտվելով առիթից արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ։

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը կմեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը եւ հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Չնայած արդեն անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։

Հակառակորդը ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին Արցախի հայությանը, իսկ հաջողության դեպքում նաեւ Հայաստանը։ Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք։

Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետեւ հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։

Մեզ պետք է համախմբվել, միավորվել եւ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու կամ չպահելու, պատվով ապրելու փոխարենը անպատիվ ապրելուց հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։

Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլ նաեւ ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքն զգում ենք։ Մենք հաղթելու ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ