Եվրամիությունը բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով պատժամիջոցներ է սահմանել 6 ռուսաստանցու եւ գիտական ինստիուտի դեմ, հաղորդում է Bloomberg-ը:
«Եվրամիությունը սառեցնում է ակտիվները, արգելում ԵՄ մուտքը 6 ռուս պաշտոնյաների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին DPA գործակալությունը հայտնել էր, որ խոսքը ուժային կառույցի աշխատակիցների, ինչպես նաեւ Օրգանական քաիմիայի եւ տեխնոլոգիաների պետական գիտահետազոտական ինստիտուտի մասին է, որտեղ, ինչպես համարվում է, մշակվել է «Նովիչոկ» թունավոր նյութը:
Մոսկվայում կարծում են, որ պատասխանը հայելային կլինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: