News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նազրանում Ինգուշեթիայի իրավապահ մարմինների աշխատակիցների հատուկ միջոցառումների անցկացման արդյունքում վնասազերծել են գրոհայիններից մեկին, «Ինտերֆաքսին» հայտնել է տեղեկացված աղբյուրը։

«Գրոհայիններից մեկը, որը եղել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ղեկին, Նազրանի Նասիր-Կորտսկի շրջանում ոչնչացվել է հատուկ գործողության ժամանակ։ 18-հարկանի երկվորյակ շենքերի տարածքում հատուկ գործողությունը շարունակվում է»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ բնակելի շենքերին մերձակա տարածքը շրջափակված է։

Ինչպես հաղորդվել է, ուրբաթ երեկոյան Նազրանում իրավապահ մարմինների աշխատակիցների եւ անհայտ անձանց միջեւ տեղի էր ունեցել փոխհրաձգություն։ Հայտնի է նաեւ պայթած ավտոմեքենայի մասին, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։

«Ինտերֆաքսի» աղբյուրի խոսքով՝ պայթյունի հետեւանքով զոհվածը, պարզվում է, ոչ ռազմական զենքի վարձույթի ցանցի տեր Յունուս Վիձիժեւն է, որը հետախուզվում էր մարտական զենք պահելու գործով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա բնակվում էր Նազրանում 18-հարկանի շենքի բնակարաններից մեկում։

2020 թվականի փետրվարի կեսին Ինգուշեթիայի Էկաժեւո գյուղի մասնավոր տնատիրություններից մեկում խուզարկություն կատարելիս Վիձիժեւը ատրճանակից կրակոցներ էր կատարել ուժայինների վրա եւ փախուստի դիմել։ Խուզարկության պատճառը օպերատիվ տեղեկությունն էր այն մասին, որ Վիձիժեւի տանը մարտական զենք կա։ Տղամարդը վարձով էր տալիս դատարկ զենք, որը վարձով վերցնում էին հարսանիքների, ֆիլմերի եւ հոլովակների նկարահանման համար։ Ինգուշեթիայում բացվել է 5 մասնաճյուղ։ Նա մտադիր էր այդպիսի կետեր բացել յուրաքանչյուր շրջանում։

Ընդ որում՝ աղբյուրը նշել է, որ հրաձիգն այդ ժամանակ կարող էր հրազենային վիրավորում ստացած լինել։ Ուժայիններին հաջողվել է ձերբակալել Վիձիժեւի 2 ենթադրյալ հանցակիցներին, այդ թվում՝ ավտոմեքենայի վարորդին, որով նա կարող էր թաքնվել տեղի ունեցածի վայրից։

Ուժայինները խուզարկություններ են կատարել Նազրանի շրջանի մի քանի հասցեներով։ Պլիեւոյի տնատիրություններից մեկում հայտնաբերվել է կառույց (արտադրամա), որտեղ տնայնագործական եղանակով իրականացվում էր ոչ ռազմական զենքի վերափոխում մարտականի։

Արտադրամասից առգրավվել է զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր․ 23 ինքնաձիգ, Կալաշնակիովի գնդացիր, կարաբին, «Բորզ» գնդացիր-ատրճանակ, 12 տրոտիլային ծխագլանիկ, երկու նռնակ, տարբեր մակնիշի 4 ատրճանակ, ինչպես նաեւ տարբեր տրամաչափի ավելի քան 2 հազար փամփուշտ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ