News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության համար։

Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի կողմից վերահսկվող, բայց Ադրբեջանին «պատկանող» տարածքում հակամարտության էներգետիկ մասշտաբը ակնհայտ դարձավ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ից, երբ Ադրբեջանի կառավարությունը հայկական բանակին մեղադրեց էներգետիկ միջանցքի վրա հարձակման մեջ, որ ստեղծվել էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի եւ Հարավկովկասյան գազատարի (SCP) կողմից։ Ադրբեջանի տվյալներով՝ իր ՀՕՊ համակարգերը որսացել եւ ոչնչացրել էին հրթիռ երկու ենթակառուցվածքների անմիջական մերձակայքում, որոնք փոխադրում են Կասպից ծովի ադրբեջանական ջրերում արդյունահանվող նավթի եւ գազի հիմնական մասը։ BP ընկերությունը, որը շահագործում է ինչպես ԲԹՋ-ն, այնպես էլ երկրի հիմնական ածխաջրածնային հանքավայրերը, հայտարարել է հարցի վերաբերյալ իր մտահոգության մասին եւ որոշել ուժեղացնել իր անձնակազմի, ենթակառուցվածքի եւ Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության գործարքների պաշտպանությունը, նշում է El País-ը։

ԲԹՋ-ն եւ SCP-ն Կասպից ծովին զուգահեռ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով անցնում են մինչեւ Թուրքիա, բայց դրանց կարեւոր հատվածն անցնում է Հայաստանի հետ երկու երկրների սահմանին անչափ մոտ։ ԲԹՋ-ն համաշխարհային շուկայում Կասպիցի նավթին՝ հիմնականում ադրբեջանական, ինչպես նաեւ փոքր քանակությամբ ղազախական նավթին հասանելիության հիմնական միջանցքն է, որն արտահանվում է Ջեյհանում թուրքական տերմինալից Միջերկրական ծովով։ Նավթը մատակարարվում է հիմնականում Թուրքիա, Իտալիա եւ Իսրայել, ինչպես նաեւ Իսպանիա, որը, CORES-ի տվյալներով, վերջին 12 ամսում Ադրբեջանից ներմուծել է հում նավթի մոտ 2 տոկոսը։ Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ադրբեջանից ներմուծում է նավթի մոտ 4-5 տոկոսը, որը 2018 թվականին հում նավթի իր 8-րդ մատակարարն էր։

SCP-ն, որը կառավարում է ադրբեջանական SOCAR ազգային ընկերությունը, ԵՄ հարավային գազային միջանցքի մասն է, բայց առայժմ ադրբեջանական գազի հիմնական մասն արտահանվում է Թուրքիա։ Սպասվում է, որ այս տարվա վերջին գազատարը կսկսի գազի փոխադրումը Անդրանատոլիական գազատար (TANAP), որը Թուրքիայի սահմանը Հունաստանին է միացնում Անդրադրիատիկ գազատարով (TAP)։  TAP-ը Հունաստանով եւ Ալբանիայով անցնում է Իտալիա եւ նախագիծ է, որը ԵՄ-ն հայտարարել է ընդհանուր շահագրգռություն ներկայացնող։ Դրան մասնակցում է իսպանական Enagás ընկերությունը։ Գազը Եվրոպա մատակարարելու հնարավորություն ունենալու համար ТАР-ն ընդլայնվել է։ Հիմա դրա նշանակման վերջնակետը Թուրքիայից, Հունաստանից եւ Բուլղարիայից բացի, Իտալիան է։ Հարավային գազային միջանցքի շրջանակում Եվրահանձնաժողովը մտադիր է գազատարները երկարացնել մինչեւ Թուրքմենստան՝ Կասպից ծովը հատելով Բաքվի եւ Թուրքմենբաշիի միջեւ Անդրկասպիական գազատարի կառուցման միջոցով, եւ այդ կերպ դիվերսիֆիկացնելով Ռուսաստանից գազի եվրոպական ներմուծումը։

Կասպիցի եւ Կովկասի առանց այն էլ բարդ էներգետիկ աշխարհաքաղաքական ֆոնին ակնհայտ է դառնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները մեծացնում են տարածաշրջանում լարվածությունը։ Հակամարտության զարգացման դեպքում կմեծանա նավթա- եւ գազատարների վնասման հավանականությունը, ինչի հետեւանքով Կասպիցից գազի եւ նավթի հոսքը կխախտվի։ Բայց այս պահին կենտրոնական սցենարն է գազի եւ նավթի գործող հոսքերի, ինչպես նաեւ տարեվերջի համար ծրագրած գազի նոր մատակարարումների պահպանումը։ Միջանկյալ սցենարը կարող է հանգեցնել մատակարարումների ուշացման, սակայն հիմքեր կան խաղադրույք կատարելու իրավիճակի բարենպաստ ելքի վրա։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Առաջին՝ թե՛ ԲԹՋ-ն, թե՛ SCP-ն կառուցվել են բարդ եւ անկայուն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչի պատճառով կիրառվել են անվտանգության ծայրահեղ նախազգուշական միջոցառումներ․ երկու խողովակաշարն էլ ստորգետնյա են, որ կանխվի վնասարարությունը, իսկ դրանց երթուղին եւ ենթակառուցվածքը, հիմնականում կոմպրեսորային եւ պոմպային կայանները, պաշտպանված են եւ նախագծված առավել հուսալի կերպով։

Երկրորդ՝ նավթա- եւ գազատարներն ունեն համաշխարհաին եւ տարածաշրջանային տերություններից բաժնետերեր, որոնք ապահովում են յուրատեսակ աշխարհաքաղաքական ապահովարություն։ ԲԹՋ-ն BP-ի կառավարման տակ է, որը տնօրինում է բաժնետոմսերի 30 տոկսսը, ինչպես նաեւ պատկանում է Azeri AzBTC-ին (25 տոկոս), թուրքական TPAO-ին (6,5 տոկոս), եվրոպական ENI-ին եւ Total-ին (5-ական տոկոս) եւ ամերիկյան ExxonMobil ընկերությանը (2,5 տոկոս), իսկ SCP-ն պատկանում է BP-ին (29 տոկոս), TPAO-ին (19 տոկոս), ադրբեջանական SOCAR-ին (10 տոկոս), ռուսական «ԼուկՕյլին» եւ իրանական NICO-ին (10-ական տոկոս)։ Այլ խոսքով՝ երկու ենթակառուցվածքներն էլ ունեն բազմաթիվ եւ հզոր հովանավորներ։ Որոշները, ինչպես Ռուսաստանը, Հայաստանի վրա ազդելու հնարավորություն ունեն՝ Բաքվի հետ հակամարտությունում հիմնական աջակցություն ցույց տալով Երեւանին։ Ընդ որում՝ երկրներն արդեն խախտել են հայտարարված հրադադարը։ Մյուս երկրները ժամանել են երկրներից, որոնք անմիջականորեն ներգրավված էին 1994 թվականի հրադադարին, որը ձեռք էր բերել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահությամբ եւ Իտալիայի ու Թուրքիայի մասնակցությամբ։ Երկու ենթակառուցվածքներն էլ նաեւ ապահովում են շատ կարեւոր տարանցումային եկամուտներ Վրաստանի համար։

Վերջապես, կովկասյան էներգետիկ միջանցքի ապագան այլեւս այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր, հատկապես գազի առումով։ Մի կողմից ԵՄ ագրեսիվ կլիմայական քաղաքականությունը՝ ուղղված 2050 թվականին ածխածնային չեզոքությանը հասնելուն եւ ԵՄ խորհրդարանի կողմից քիչ առաջ հաստատված 2030 թվականին մինչեւ 60 տոկոսով ապակարբոնացման նպատակը, ավելի քիչ հնարավորություններ է թողնում հանածո էներգակիրների նեմուծման նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Հատկապես ինֆլյացիայի պայմաններում՝ վիճելի «Հյուսիսային հոսք-2»-ից մինչեւ «Թուրքական հոսք» կամ արեւելյան Միջերկրական ծովում գազատարի կառուցման խելահեղ նախագիծ, որի նպատակն է Եվրոպա գազ հասցնել Իսրայելի եւ Կիպրոսի վիճահարույց ջրերից՝ ավելի քան 2000 կմ երկարությամբ եւ 7 մլրդ եվրո արժողությամբ գազատարի կառուցման ճանապարհով։ Այս ամենն այն դեպքում, երբ Ալժիրն ու Իսպանիան միացնող երկու գազատարները գործում են իրենց հզորություններից զգալիորեն պակաս, իսկ Եվրոպան տառացիորեն հեղեղել է պատմականորեն ցածր գներով ամերիկյան եւ կատարյան բնական հեղուկ գազը։ Այլ խոսքով՝ հաշվի առնելով Եվրոպայի ապակարբոնացման նպատակները եւ գազի ներմուծման ենթակառուցվածքների առատությունը, որը մասնակի պարապուրդի է մատնված, գազի ներմուծման ենթակառուցվածքների ԵՄ պահանջմունքը նվազում է։

Այս պատճառով ամեն ինչ մատնանշում է, որ Հարավային գազային միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը նվազելու է, իսկ Անդրկասպիական գազատարի հետ միասին «Նաբուկո» գազատարի տապալված նախագծի կոնցեպցիան հաջողությամբ չի պսակվի։ Ուստի Կովկասյան գազային միջանցքի հնարավոր շրջափակումը ուժեղ ազդեցություն չի ունենա եվրոպական էներգետիկ անվտանգության վրա, չնայած եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն արմատավորվի, դա կարող է ազդել Կասպիցից նավթի մատակարարումների վրա, հատկապես Թուրքիա, Իսրայել եւ Իտալիա։ Եվ, իհարկե, դա ենադրում է ուժգին հարված Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսություններին։ Իսկ դրա հետ մեկտեղ, նաեւ Ռուսաստանից նրանց ենթադրվող  անկախության վրա, որը Կովկասի էներգետիկ միջանցքի կառուցման նախնական աշխարհաքաղաքական նպատակն էր։ Ամեն դեպքում հնարավոր է, որ սա նշանակելու է վերջնական աշխարհաքաղաքական հարված Հարավային գազային միջանցքի եւ Անդրկասպիական գազատարի կառուցման հեռանկարների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հավանկնոտ ծրագրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ