News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհին գթասրտության առանձնաշնորհություն է շնորհել սպանության համար դատապարտվածին, ով օգնել էր տապալել ահաբեկչությունը Լոնդոնի կամրջի վրա` հարձակվելով ահաբեկիչ Ուսման Հանի վրա, գրում է The Guardian-ը:

42-ամյա Սթիվեն Գալանտը, ում այդքան բարձր էին գնահատում ահաբեկչականա հարձակումը կանխելու համար, արժանացել է գթասրտության թագավորական առանձնաշնորհությանը, ինչը մեղքերի թողության բացառիկ դեպք է սպանության համար դատապարտվածի նկատմամբ:

Ըստ Daily Mirror-ի` դա նշանակում է, որ Գալանի 17 տարվա ազատազրկման պատժաչափը կկրճատվի 10 ամսով: Բացի այդ, նա հաջորդ տարվա հունիսին հնարավորություն կունենա վիճարկել դատարանի վճիռը:

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ թագուհին խորհուրդ է տվել հաստատել նրա ներման խնդրագիրը` «բացառիկ խիզախ գործողությունների համար, որոնք կյանքեր են փրկել` վտանգելով նրա սեփական կյանքը»:

Ավելին, Գալանտի կողմից սպանված հրշեջ Բարի Զեքսոնի ընտանիքը կողմ է հանդես է եկել նրա համաներմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ