News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բժշկի իր առաքելությունը կատարելիս՝ թշնամու ագրեսիայի հետևանքով՝ հոկտեմբերի 13-ին զոհվել է Հարութ Չոբանյանը։ 27-ամյա ռազմական բժիշկը հոկտեմբերի 1-ից գտնվում էր առաջնագծում և բժշկական օգնություն ցուցաբերում վիրավորներին։ NEWS.am-ի հետ զրույցում Հարութի կինը՝ Արմինե Եղիազարյանը պատմեց, որ վերջերս էին Հադրութից տեղափոխվել Երևան, շատ չանցած պատերազմը սկսվեց։

«3 տարի մենք Հադրութում ենք ապրել, ինքն էնտեղ էր աշխատում, հետո քննություն տվեց և տեղափոխվեցինք Երևան։ Մոտ մեկ շաբաթ դասերի գնաց ու պատերազմն սկսվեց, միանգամից իրերը հավաքեց, որ պետք է գնա։ Չէր դիմանում, ասում էր՝ իմ  զինվորներին ես չեմ կարող մենակ թողնել, ու նույն տեղն էլ գնացել էր»,- ասաց Արմինեն։

Կնոջ խոսքով՝ ամուսնուն զգուշացրել էին, որ դիվերսիա է լինելու, և ինքը պետք է տարածքը լքի, սակայն մինչև վերջին վիրավորին օգնություն չցուցաբերեր ու չտեղափոխեր, նա հետ քայլ չի կատարել։

«Հարությունը վիրավորներին չի թողել, բոլորին տեղափոխել է, ինքը մնացել վերջում։ Դուրս գալուց ահազանգ է ստացել, որ վիրավոր կա, նրա հետևից գնալիս էլ  դեպքը տեղի է ունեցել։ Մեքենայի մեջ երեքով են եղել, սնայպերը խփել է, բայց եթե մի փոքր շուտ դուրս գար, դեպքը չէր լինի»,- պատմեց Արմինեն։

Ամուսնու հետ Արմինեն հաճախ չի կապվել, վերջին անգամ դեպքից երկու օր առաջ է նամակագրություն ունեցել նրա հետ։ Կնոջը տեղեկացրել է, որ լավ է ու դրանով սահմանափակվել։ 

«Հարյուրավոր կյանքեր է փրկել այդ ընթացքում, վիրավորների ծնողներն ինձ անընդհատ զանգում էին, շնորհակալություն հայտնում, բայց ինքն իր կյանքը չի կարողացել փրկել։ Ինքն ասում էր, որ պատերազմ է գնում ոչ միայն  իր երեխաների, այլև բոլորի համար։ Ասում էր՝ պետք է ավարտենք էս պատերազմը, որ մեր երեխաները չտեսնեն նույն բանը։ Չեք պատկերացնի, թե ինչ ոգևորությամբ էր գնում։ Հայրենիքը  շատ–շատ էր սիրում»,- ասաց Արմինեն։

Հարութի հետաքրքրությունների շրջանակը բանակն է եղել։ Կնոջ խոսքով՝ աշխատանքից հետո փոխարենը հանգստանար, այս կամ այն հերոսի մասին ինֆորմացիա էր փնտրում, կարդում, որպեսզի ավելին իմանա։

Արմինեն ու Հարութը 2 զավակ ունեն, աղջիկը 4 տարեկան է, իսկ որդին՝ 3 ամսական։ 

«Շատ ծանր է, ուղղակի էն միտքը, որ ինքը մինչև վերջ չի հանձնվել, մնացել է, իր ընտրած ճանապարհն է, դրա համար էլ պարտավոր եմ չսգալ, այլ հպարտությամբ ընդունել իր մահը։ Ինձ համար ինքը չի մահացել, այլ անմահացել է»,- ասաց Արմինեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ