News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ուստի` Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հուսով եմ, որ նրանք  կարող է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հասնելու համար: Հանգստյան օրերին ձեռք բերվեց հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, հուսով եմ, կիրականացվի, ի տարբերություն նախորդ շաբաթվա հրադադարի, որը խախտվել է բազմաթիվ անգամ: Պատերազմը երբեք լուծում չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում այն ցավալի է և դարավոր հիշողություններ է արթնացնում»,- ասել է Անն Իդալգոն:

Քաղաքապետը նաև նշել է, որ պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան:

Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Հայաստանին և Արցախին:

«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաև Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաև Ստեփանակերտում, և մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջև: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:

Ես նաև մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան` մեր համերաշխությունը ցույց տալու և տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»,- ասել է Իդալգոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն տրամադրումը
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ ...
Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. ՄԹ մշակույթի նախարար
Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում…
Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել...
Բաքուն շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը
Մինչդեռ նման բնակեցումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտումն է․․․
Հայ ռազմագերների նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան
Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ նրանց վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. Արցախի ՊԲ
Փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար  արձանագրվող դեպքերը…
Ամենաշատ