News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաեւ տնտեսական քաղաքականության վրա։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմում առանցքային դերակատար է հանդիսանում Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ եւ կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել ՀՀ մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

Այդ որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես (սկզբի համար՝ վեց ամսով) արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Հավելենք, որ այս օրերին թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացին են միացել նաեւ Սաուդյան Արաբիան եւ Մարոկկոն։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացը Եվրոպա «տեղափոխելու» համար։

Մասնավորապես, կան տեղեկություններ, որ առաջիկա օրերին մի շարք եվրոպական առաջատար պետություններ եւս կմիանան այս հակաթուրքական միջազգային ակցիային, ինչն ուղղակիորեն հարված է հասցնելու թուքական առեւտրին, ըստ այդմ՝ նաեւ տնտեսությանն ու ներքին կայունությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ