News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Իսրայել` մի շարք համաձայնագրեր ստորագրելու եւ բանակցություններ ստորագրելու համար: Հեռարձակումն իրականացնում Kan հեռուստաալիքը:

Ըստ ՏԱՍՍ-ի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների գլխավորությամբ պատվիրակությանը կդիմավորի Բեն Գուրիոն օդանավակայանում, նրանց հետ ժամանում է նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:

Գործակալության տվյալներով` հանդիպումից հետո տեղի կունենա «օդային հաղորդակցության, ներդրումների պաշտպանության, առանց վիզայի ռեժիմի, գիտության եւ տեխնոլոգիայի մասին» համաձայնագրերի ստորագրման արարողությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Սպիտակ տանը ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Իսրայելի միջեւ պատմական համաձայնագիր  ստորագրվեց: Երկու արաբական պետությունների հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու դիմաց Թել Ավիվը հրաժարվել է Հորդանանի Պաղեստինյան Արեւմտյան ափի գրավման պլաններից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ