News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ավիահաղորդակցության եւ անանցագրային ռեժիմի, ներդրումների պաշտպանության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kan-ին:

Փաստաթղթերը ստորագրվել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ ԱՄԷ ֆինանսների նախարար Օբեյդ բին Հումեյդ աթ-Թայերի ներկայությամբ:

i24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ավիահաղորդակցության շուրջ համաձայնագրով նախատեսվում է Բեն Հուրիոն օդանավակայանից շաբաթական 28 մշտական չվերթներ դեպի ԱՄԷ եւ Ռամոն օդանավակայանից անսահմանափակ թվով չարթերային չվերթներ դեպի Աբու Դաբի եւ Դուբայ:

նշվում է, որ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է «Աբրահամյան համաձայնագրերի» (այդպես են ամերիկացիներն անվանել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթերը)  հիմնադրամի ստեղծման մասին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ համաձայնագրերի ստորագրումից հետո եռակողմ հանդիպում է սկսվել Նեթանյահուի եւ ԱՄՆ եւ ԱՄԷ ֆինանսների նախարարների միջեւ: Զուգահեռ ընթանում են երկկողմ հանդիպումներ նախարարների մակարդակով: Այդ ամենը տեղի է ունենում Բեն Գուրիոն օդանավակայանի տարածքում:  

«Աբրահամյան համաձայնագրեր»

Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այդ երկու արաբական երկրների հետ հաշտեցումն անվանել է «պատմության մեջ շրջադարձային պահ», որը կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբաիսրայելական հակամարտությանը: Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) հաստատել է ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագիրը հոկտեմբերի 15-ին հատուկ սեսիայի ժամանակ, այժմ փաստաթուղթը պետք է վավերացնի Իսրայելի կառավարությունը:

Խաղաղության կնքումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ: Համաձայնության կնքումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ դրանք հիմք կդառնան Մերձավոր Արեւելքում «համապարփակ խաղաղության» համար: Եռակողմ գործարքն անվանել են «Աբրահամյան համաձայնություն» ՝ ի պատիվ աստվածաշնչյան կերպարի, ով համարվում է հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախահայր: Պաղեստինը կտրականապես դեմ է արտահայտվել այդ համաձայնություններին եւ հետ կանչել Աբու Դաբիից եւ Մանամայից իր դեսպաններին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել