News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրատվությունների գումարը Երեք շաբաթվա ընթացքում կազմել է 4,5 միլիոն դոլար, հոկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Այս միջոցների 80%-ը ստացվել է Հայաստանից: Բացի այդ, մեծ թվով նվիրատվություններ են եկել ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ նույնիսկ Կիպրոսից (240 հազար դոլար): Հիմնադրամի գոյության տարիների ընթացքում հավաքվել է 60 միլիոն դոլար, որն ամբողջությամբ կօգտագործվի զոհված, վիրավոր եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքերի ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է 58-82 միլիոն դրամ (120-160 հազար դոլար):

Գումարի մի մասը տրամադրվում է միանվագ, մնացած մասը ամսական` 20 տարվա ընթացքում»,- ասաց նա: Վարուժան Ավետիքյանը հիշեցրեց, որ նվիրատվություններ կարելի է անել 1000plus.am կայքում: «Մենք նախաձեռնում ենք նվիրատվությունների կրկնապատկման շարժում: Իմաստն այն է, որ երկրի տնտեսվարող սուբյեկտները կարող են յուրաքանչյուր աշխատողի համար կրկնապատկել նվիրատվությունների չափը՝ այդպիսով յուրաքանչյուրի համար վճարելով 2000 դրամ: Այսպիսով տարեկան եկամուտները կավելանան մինչեւ 30 միլիոն դոլար»,- եզրափակեց տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ