News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գայանեն, որ 38 շաբաթական հղի, 3 երեխաների հետ մեքենան վարելով Ստեփանակերտից հասել է Երեւան, դուստր է ունեցել:

Այս առնչությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, «Սմերչի» հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան:

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան:

Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։

Ինչու՞։

Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն»:

«Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած, որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց այնուամենայնիվ Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչեն Վիկտորիա՝ հաղթանակ:

Վստահ ենք, որ Վիկտորիան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ