News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բանակցությունները պետք է շարունակվեն այս ձեւաչափով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը բանակցությունների ձեւաչափի փոփոխություն է համարում, եւ հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում։

«Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն եւ այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձեւաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները եւ հարցերը»,- նշել է նա։

Խոսելով հայ-թուրքական հաշտեցման հնարավորության մասին՝ Փաշինյանն ասել է, թե «մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել»: «Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում»:

Պատասխանելով այն հարցին, թե հակամարտության սրացումը կարո՞ղ է հանգեցնել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի առճակատմանը, հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ աջակցությունը Ադրբեջանին, Փաշինյանն ասել է, թե չի կարծում, որ դա հնարավոր է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այստեղ մասնակցում է ոչ թե որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես երկիր, որը ապակայունացնող դեր է խաղում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: «Օրինակ՝ Հունաստանը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան անընդհատ իրականացնում է քայլեր, որոնք ավելացնում են եւ ստեղծում են լարվածություն Հունաստանի հետ հարաբերություններում»:

Խոսելով այն մասին, թե Ռուսաստանը կարո՞ղ է համոզել Թուրքիային չխառնվել ղարաբաղյան հակամարտությանը, վարչապետն ասել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս ձեւակերպել են իրենց դիրքորոշումը այս հարցում, եւ «մենք համաձայն ենք այդ դիրքորոշման հետ». «Որքան համոզիչ կլինեն քայլերը կամ ՌԴ դիրքորոշումը, դա արդեն այլ հարց է: Ես արդեն ասացի, որ այս իրավիճակն արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի սահմաններից: Սա արդեն ավելի լայն խնդիր է եւ այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, այլ նաեւ վերաբերում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին, մասնավորապես, մեր տարածաշրջանում: Այստեղ շատ բան է որոշվում եւ կախված ինչ որոշումների եւ իրավիճակի մենք կհանգենք, դա կոնկրետ հետեւանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի երկրների համար, այլ նաեւ շատ այլ երկրների համար: Այդ երկրները պետք է իրավիճակն ընդունեն հենց այդ տեսանկյունից: Անհրաժեշտ է հաշվի նստել այն պոտենցիալ հետեւանքների հետ, որոնք անխուսափելիորեն կլինեն: Եվ անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որոնք կկանխեն այն բացասական հետեւանքները, որոնք թվում են անխուսափելի, եթե պրոցեսներն ընթանան բացասական սցենարով»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ