News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է  ծաղիկների գների շեշտակի նվազում։

Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի  գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):

ՀՀ ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում  փակցվել են նաև  գնապիտակներ։

Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:

Տպել