News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առնվազն վեց երեխա է զոհվել Կամերունում դպրոցի վրա զինված մարդկանց խմբի հարձակման հետեւանքով, ութ դպրոցականներ վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, աշակերտների պաշտոնական ներկայացուցիչներին եւ ծնողներին:

Հարձակումը տեղի է ունեցել կեսօրին՝ Կումբա քաղաքում, անջատողականների ակտիվ գործունեության շրջանում, նշում են աղբյուրները: Անհայտ հրաձիգները մոտոցիկլետներով են ժամանել:

Հարձակման ժամանակ շատերը վիրավորվել են, երբ, փորձելով փրկվել հարձակվողներից, թռել են երկրորդ հարկից:

«Նրանք դասարաններում երեխաներ են գտել եւ կրակել են նրանց վրա»,- սարսափելի դեպքի մասին պատմել է փոխքաղաքապետ Ալի Անոգուն:

Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հրապարակել են մի տեսանյութ, որում մեծահասակները երեխաներին գրկած դուրս են վազում դպրոցի շենքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ