News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հոկտեմբերի 25-ին «Ես կքվեարկեմ» առցանց հաղորդման ժամանակ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփին շփոթել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջորջ Բուշի հետ, հայտնում է New York Post-ը։

«Դեռեւս 4 տարի առաջ Ջորջի օրոք, հըմ, Ջորջ․․․ եթե Թրամփը ընտրվի, մենք այլ աշխարհում կհայտնվենք»,- ասել է Բայդենը։

Դեմոկրատը 2020 թվականի ընտրությունները, որին մասնակցում են ինքն ու Թրամփը, անվանել է «երկար տարիների ամենանշանակալի ընտրությունները»։

Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ի 41-րդ նախագահ էր (1989-1993), Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահ էր (2001-2009)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ