News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 29
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել հոլանդացի քաղաքական գործիչ Գիրթ Ուիլդերսին` Twitter-ում իր ծաղրանկարը հրապարակելու համար, հաղորդում է Politico-ն:

Էրդողանի փաստաբանը բողոք է ներկայացրել Անկարայի դատախազություն` քաղաքական գործչին մեղադրելով «նախագահին վիրավորելու» մեջ:

Շաբաթ օրը Ուիլդերսը մի ծաղրանկարով էր հրապարակել, որում պատկերված էր Էրդողանը` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) պատկերանշանով գլխարկը գլխին, որի վրա գրված է «ահաբեկիչ»:

Ուիլդերսը, ում ծայրահեղ աջական «Ազատություն» կուսակցությունը (PVV) Հոլանդիայի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է, իր հերթին Twitter-ում Էրդողանին «անհաջողակ» է անվանել: «Այսինքն, նա, ով ինձ ֆաշիստ է անվանում, իսկ ավելի վաղ Հոլանդիան ֆաշիստ եւ նացիզմի վերապրուկ էր անվանել, այժմ իմ դեմ մեղադրա՞նք է առաջադրելու: Աշխարհը շուռ է եկել»,- հավելել է նա:

2014-ին Էրդողանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր հազարավոր մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվել եւ դատապարտվել «նախագահին վիրավորելու» համար: Անցյալ ամիս թուրքական BirGün լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Էրդողանին «վիրավորելու» մեջ մեղադրվող անձանց թիվը գերազանցել է 29.000-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել