News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 25
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում, որով փոփոխություն է արվելու դատավորներին ներկայացվող պահանջների մեջ:

Բանն այն է, որ, այժմյան օրենքի 121-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն, Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն, որպեսզի ընտրվեն դատարանի նախագահներ:

Եվ, ահա, պատգամավորները նկատում են, որ եթե Վճռաբեկ դատարանում ձեւավորվեն նոր պալատներ, ապա այդ պալատների նախագահների ընտության հարցը կմնա առկախված, քանի որ ներկայիս իրավակարգավորումների պարագայում հնարավորություն չի լինի ընտրելու այդ պալատների նախագահներին այն պարզ պատճառով, որ տվյալ պալատների դատավորները չեն ունենա տվյալ դատարանում ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն: Եվ նշված օրենսդրական բացը ակնհայտ խնդիրներ է առաջացնելու Վճռաբեկ դատարանի նոր պալատների ձեւավորման ժամանակ նախագահների ընտրության հարցում:

Եվ այդ պատճառով նրանք առաջարկում են հանել «տվյալ դատարանում» բառերը, որպեսզի դատարանի նախագահի թափուր տեղի ժամանակ կարողանան առաջարկել նաեւ այլ դատարաններից թեկնածուներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 25.11.2020
Նիկոլը հիմար է, Արմեն Սարգսյանը՝ փողի մեռած սրիկա. չար լեզուներն ասում են՝ ծախել է Զանգելանի ոսկու հանքերը. Բագրատյան
Այդպես էլ Արմեն Սարգսյանը փաստ չբերեց, որ ինքն Ամուլսարում փայ չունի կամ չի ունեցել ու վաճառել...
Նախօրեին որոշակի քանակությամբ դիերի փոխանակում եղել է ․ Նազելի Բաղդասարյան
Այս խնդիրների պայմաններում իշխանությունը թողնելը կրկնակի անպատասախանատվություն կլինի...
Իշխանությունը դասեր չի քաղել պատերազմում պարտությունից եւ շարունակում է ներքաղաքական «բազարները». Անի Սամսոնյան
Երբ մենք իշխանական գործընկերներին ասում էինք՝ ԱԺ եկեք, քվորում ապահովեք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ եւ քվորում ապահովել…
Ռազմական դրությունը պետք է վերացվի. մեզ պարտադրված պարտության բեռից նվազագույն կորուստներով դուրս գանք. «Ժառանգություն»
Ժողովրդի յուրաքանչյուր քվեն նրանց պարտավորեցնում է հանձնառու լինել՝ կողմ քվեարկել ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու օրինագծին, որը նոյեմբերի 9-ին...
«Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց
Բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով, այսինքն՝ ես բերման եմ ենթարկվել ծեծի կասկածանքով…