News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միֆերը հատկապես կարեւոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում

Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Դա եւ Անհատական, եւ Հասարակական Անգիտակիցն է (Կարլ Յունգի ականջը կանչի)։

Ինչ միֆերերի են անգիտակից կերպով հավատում անձերը, համապատասխան արդյունք է ունենում անձերի կոլեկտիվը՝ հասարակությունը, պետությունը:

Միֆերը հատկապես կարեւոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։

Կործանվող Միֆերը։

1. Կա "միջազգային հանրություն" (այստեղ արդեն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար ինչ-որ արժեքային համակարգ եւ կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, նման կրիմինալ աշխարհի արժեհամակարգին՝ կա մեծ Գող, կան զոն նայողներ, կան հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահ պահպանեն կարգավիճակը։ Կամ միջազգային կարգ՝ Պալաժենի, որն անսասան երեւույթ չէ։ Կան մուժիկներ՝ փոքր ու միջին պետություններ, որոնք պետք է հարաբերություններ ստեղծեն հեղինակությունների հետ, իսկ հեղինակություններին քցելու դեպքում (եթե դա չի հաջողվում) պատժվեն։

Սա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսնում ենք "թավշյա, ոչ բռնի հեղափոխության" միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել "ժողովրդի առաջնորդը"։ Միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ "արժեքները" կես կոպեկ չարժեն։

2․ "Մարդու իրավունքների" միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբեր ընթացող երկու գործընթաց՝ Արցախի ծննդատան ռմբակոծումը եւ Նավալնու "թունավորումը"։ "Միջազգային հանրությունը" Ռուսաստանին պատժում է Նավալնիի "մարդու իրավունքների" խախտման համար եւ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կա կոնկրետ մարդանց իրավունքներ, որոնց իրավունքների խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից  տուժած մարդկանց իրավունքի՝ կյանքի իրավունի խախտման համար ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Կարող ենք  Սիրիայից, Իրաքից եւ բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ կան մեծ շահեր։

Եզրակացություն։ Մարդու իրավունքները կարեւոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավուները կատարելագործել:  Միջազգային հարաբերություններում "մարդու իրավունքները" խաղաքարտ է, ողջ ցինիկությամբ հանդերձ, թիրախ երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որեւէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարեւոր է հասուն հասարակություն ձեւավորելու համար։

3․ Կան երկրներ, ում հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին որ կան ու ժողովրդավարական, իսլամական, քիրստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարքաղաքական բալանսներ, կան դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսնում ենք այս պատերազմի ընթացքում։ "Արժեքները" քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։

4․ Տեռորիզմի ու ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը։ Համարյա բոլոր տեռորիստական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք  Թուրքիայում ու Կատարում իշխող Մուսուլման Եղբայրների միությունն եւ այլն) ստեղծվել են հատուկ ծառայությունների կողմից՝ Արեւմտյան ու այդ կապը ակնհայտորեն շարունակում է գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետությությունների հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են եւ պատահական չի, որ ՆԱՏՈ-ի "արժեքավոր անդամ" (ըստ ՆԱՏՈ-ի քարտուղարի, ԱՄՆ ու բրիտանացի անկյունաքարային պաշտոնյաների բնորոշման) Թուրքիայի կողմից Արցախ  գործուղված տեռորիստների փաստը բնականորեն է ընդունվում։ Չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից սկսած մինչ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։

Սա ընդամենի մի քանի միֆեր էին (որոնց ցուցակը կարող ենք շարունակել), որոնց կործանումը կարեւոր է սթափ պետական քաղաքականություն ձեւավորելու համար, ինչպես նաեւ ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար»։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի Բալասանյանին
Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւմ մանկապարտեզ բացել…
Մասնագետները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից. Hetq.am
Բնակավայրերն ազատելու մասին բնակիչները հաճախ տեղեկանում են հայտարարված վեջնաժամկետից մի քանի ժամ առաջ…
Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Ընդհանուր առմամբ, ավելի քան 27 000 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր․․․
Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին. Վիտալի Բալասանյան
Ընտրելով համահայկական ողբի ճանապարհը, մենք կկորցնենք հայկական պետականությունը…
Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից. Mediaport
Հայ իրավապաշտպանների կողմից միջազգային կառույցներին հասցեագրված նամակների շնորհիվ…
Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության…
Ամենաշատ