News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օրերս ներկայացրել էր «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները, որոնք խոսում են Հայրենիքին աջակցելու եւ Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին:

Հիշեցնենք, որ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, Բանկն  այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել էր նաեւ նոր պրոդուկտներ մշակելիս: Ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաեւ մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին:

Առաջին արդյունքներն ամփոփելուն հաջորդել է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշների շարունակական աճը: Ինչպես եւ խոստացել էինք, հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականության շրջանակներում, ներկայացնում ենք  #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված նոր արդյունքները:

Սույն թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 2.863.770 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին ՝ 1.431.885 ՀՀ դրամ:

Ի դեպ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց բանակին, միացել է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը: Աշխատակիցների կամքով, Բանկը հոկտեմբերին կրկնապատկել է նրանց կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները՝ նվիրաբերելով եւս 1.150.000 ՀՀ դրամ:

Վստահ ենք, որ շարունակվելու են ինչպես Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցող միջոցառումները, այնպես էլ Բանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության արդյունքների առաջընթացը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու եւ մեզ վստահելու համար: 

Նախաձեռնությունը շարունակվում է եւ յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ