News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը մինչեւ հիմա չեն մեկնել Մոսկվա։ Այս մասին ֆեեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ինչու՞ Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը մինչեւ հիմա չեն մեկնել Մոսկվա

Քիչ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը գրառում է արել եւ տեղեկացրել, որ ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար... Մամլո խոսնակը նաեւ տեղեկացնում է, որ այդ խոսակցությունից հետո ՀՀ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ նախագահները մինչեւ հիմա Երեւանից Մոսկվա չեն մեկնել...

Նիկոլի մամլո խոսնակի այս գրառումն իր մեջ պարունակում է եւ՛ ինտրիգներ, քանի որ Մանեն չի պարզաբանում, թե նախկին նախագահներն ինչու՞ չեն մեկնել Մոսկվա, որի պատասխանը նրա անմիջական ղեկավարը՝ Նիկոլը հավանական է շատ լավ գիտի, եւ՛ դժգոհություն նախկին նախագահներից... Շատերին եւս հետաքրքրում է, թե ինչու՞ նախկին նախագահները մինչեւ հիմա չեն մեկնել...

Ի՞սկ կարող է պատճառը նրանում է, որ Նիկոլը ցանկանում է իր նախավերջին ուղիղ եթերի ժամանակ մատնանշած ցավալի փոխզիջման միջոցով զինադադարի գնալը կյանքի կոչել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի ձեռքերով, իսկ հետո էլ այդ ցավալի փոխզիջումների ամբողջ մեղքը բարդել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների վրա եւ իրեն բնորոշ ոճով "ջրից չոր դուրս գալ" ու չքմեղանալ...

Կամ էլ Մոսկվան մինչեւ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ բանակցելը նախապայման է դրել Նիկոլի առաջ, որին չի համաձայնվում ՀՀ ղեկավարությունը, որի պատճառով էլ ՀՀ նախկին երկու նախագահները մինչեւ հիմա չեն մեկնել ՌԴ մայրաքաղաք...

Իսկ մեզ մնում է սպասել...»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ