News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ժնեւում հոկտեբերի 30-ին կայացած հանդիպումների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մի քանի հրատապ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ դադարեցնել քաղաքացիական բնակչության միտումնավոր թիրախավորումը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում։

«Չվնասելով հրադադարի կամ այլ պայմանավորվածություների իրականացմանը՝ կողմերը համաձայնել են հրատապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել, այդ թվում՝

1. կողմերը, համաձայն միջազգային մարդասիրական նորմերի, միտումնավոր չեն թիրախավորի քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները,

2. կողմերը ակտիվորեն կներգրավվեն մարտի դաշտում մնացած մարմինների փոխանակման գործընթացին՝ ապահովելով ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցները,

3. մեկ շաբաթվա ընթացքում կողմերը ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին կտրամադրեն ռազմագերիների ցանկերը՝ մուտքի ապահովման եւ փոխանակում իրանակցնելու նպատակով։

4. կողմերը, համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի, կներկայացնեն իրենց գրավոր դիտարկումները  եւ հարցերը՝ կապված հրադադարի հնարավոր վերիֆիկացիոն մեխանիզմների հետ»,- ասված է հայտարարությունում։

Համանախագահները կրկին կողմերին կոչ են արել լիարժեք իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ համաձայն հոկկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 17-ին Փարիզի հետ եւ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ Ժնեւում հոկտեմբերրի 30-ին կայացած համանախագահների հետ նախ առանձին, ապա նաեւ համատեղ հանդիպումների ընթացքում կողմերը բաց եւ առարկայական կարծիքների փոխանակում են ունեցել, որի նպատակն էր հստակեցնել նրանց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման հիմնական տարրերի շուրջ՝ համաձայն հոկտեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետի։

 «Համանախագահները կշարունակեն ինտենսիվ աշխատել կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով», ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ