News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց, Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սադաթ Օնալայի հետ, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:

Արաղչին Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումից հետո ժամանելով Թուրքիա՝ հանդիպում է ունեցել Օնալայի հետ, որպեսզի քննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին իրավիճակը:

«Անկեղծ եւ արդյունավետ քննարկում ունեցա Անկարայում արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալայի հետ: Իրանն ու Թուրքիան անվիճելի դեր ունեն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում»,-գրել է Արաղչին Թվիթթերի իր էջում:

Իրանի ԱԳ փոխնախարարն իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Բաքվից, որպեսզի առաջ մղի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԻԻՀ նախաձեռնությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արա Այվազյանը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է պատերազմի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք եւ արդար իրացումը…
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 27.11.2020
Ի՞նչ են մտածում ռուսաստանցիները ղարաբաղյան հակամարտության մասին
Այն հարցվածները, որոնք կարծում են, որ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, ասում են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախկինի պես անկայուն է...
Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից
Ո՞նց եք մտածում թիկունքիդ թշնամին է, դու ու ընտանիքդ էստեղ հանգի՞ստ ես․․․
Արցախցիները քաղցրավենիքով շնորհակալություն են հայտնում ռուս խաղաղապահներին
Ռուս զինվորականներն էլ իրենց շնորհակալությունը հայտնեցին նման ընդունելության կապակցությամբ…
Իրանի եւ Թուրքիայի դեսպաններն Ադրբեջանում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին եւ նրա թուրք գործընկեր Էրքան Օզորալը Բաքվում ծանոթացել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին...