News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն դատապարտել է Ֆրանսիայի քաղաքներում «բռնության գործողությունները», բայց միաժամանակ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով կատարվածն անվանել էր «իսլամական ահաբեկչական հարձակում»: Այս մասին ասվում է Ինդոնեզիայի ղեկավարի շաբաթ օրը տարածված տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ջակարտան, նրա խոսքով, «դատապարտում է Ֆրանսիայի քաղաքներում տեղի ունեցածը»: Միեւնույն ժամանակ, նա «կրոնը ահաբեկչական գործողությունների հետ կապելը մեծ սխալ» է անվանել: «Ահաբեկչությունը ահաբեկչություն է, այն ոչ մի կապ չունի որեւէ կրոնի հետ»,- ասել է Վիդոդոն: Ինդոնեզիան, որտեղ ապրում է մոտ 220 միլիոն մահմեդական, «խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ վիրավորում է իսլամը, վիրավորում է մահմեդականների զգացմունքները ամբողջ աշխարհում եւ կարող է պառակտում առաջացնել հավատացյալների շրջանում»,- հավելել է պետության ղեկավարը:

Ըստ նրա՝ «այժմ աշխարհին պետք է միասնություն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար»: «Խոսքի ազատությունը, որը վնասում է կրոնական արժեքներին ու խորհրդանիշներին, չի կարող արդարացվել»,- ասել է Վիդոդոն:

Հոկտեմբերի 27-ին Ջակարտայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք էին ներկայացրել Մակրոնի հայտարարության կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ