News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Առանց Միացյալ Նահանգների եւ այլ խոշոր գերտերությունների կողմից իրենց համաձայնություններն իրականացնելու եւ նշանակալի միջամտության ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերաճել հումանիտար ճգնաժամի, գրում է The National Interest-ը:

«Ամերիկացի օրենսդիրներն արագորեն դատապարտել են բռնությունը, սակայն Թրամփի վարչակազմի քաղաքականությունը զգալի զուսպ էր: Հավանաբար, դա ճնշման արդյունք էր արդբեջանական շահերի եւ նպատակային ապատեղեկավտության կոշտ լոբինգի հետեւանքով:

Վաշինգտոնի քաղաքականության վրա, հավանաբար, նաեւ ազդում են հավելյալ դժվարությունները՝ կապված Թուրքիայի մասնակցության հետ, եւ դրա հետեւանքները ՆԱՏՕ-ի եւ տարածաշրջանում Ամերիկայի ռազմավարական գործընկերության բարդ ցանցի համար: Եթե Վաշինգտոնը չստանձնի խաղաղության եւ բանակցային գործընթացի ապահովման դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում իր պարտավորությունների միջոցով, ապա կապօրինականացնի ԱՄՆ ներքին քաղաքականությունը եւ կցուցադրի աշխարհի ավտորիտար ղեկավարներին, որ ազդեցության ու ապատեղեկատվության բազմամիլիոնանոց արշավներն արդյունավետ միջոց են անտարբերությունը գնելու համար:

Տարածաշրջանում դիտվում է հակամարտության էսկալացիա եւ հրադադարի համաձայնության խախտումներ: Ադրբեջանի առաջխաղացումները հաստատվում են նախ Թուրքիայի կողմից ռազմական եւ ֆինանսական աջակցության տեսքով՝ ներառյալ Սիրիայից վարձկանների տեղափոխումը: Ադրբեջանը նաեւ հենվում է իր ռազմավարական հարաբերությունների վրա այնպիսի երկրների հետ, ինչպես Իսրայելը, սպառազինությունների ոլորտում մասնակցում է փողերի լվացման համաշխարհային գործողություններում, որպեսզի գնի քաղաքական գործիչների եւ լոբբիստների ազդեցությունը: Ադրբեջանական փողերը նպաստել են Միացյալ Նահանգներում լոբբիստական ջանքերին եւ վճարել միլիոններ քաղաքական գործիչներին, ինչպիսին է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն: Իր հերթին, օգնություն ստացողները քողարկել են Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների տարբեր խախտումները:

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը նպաստել է հակահայկական տրամադրություններին իր բնակչության շրջանում, նավթից ստացված եկամուտներն օգնել են ֆինանսավորել ռազմական ծախսերը մի քանի տասնամյակ շարունակ: Երկրում խստորեն վերահսկվում են ԶԼՄ-ները, օգտագործվում է աշխարհում պետական ցենզուրայի ամենակոշտ ձեւերից մեկը, երկիրն ունի մարդու իրավունքների խախտումների մեծ ցանկ: Այդ խախտումները, որոնք հիշատակվալ են Պետական դեպարտամենտի վերջին զեկույցում, ներառում են կամայական սպանություններ, խոշտանգումներ, ֆիզիկական հարձակումներ լրագրողների վրա, կառավարությունում համակարգված կոռուպցիա, ոստիկանության կոմղից ԼԳԲՏԻ անձանց ձերբակալում եւ խոշտանգումներ, եւ անչափահասների աշխատանքի ամենավատ ձեւերը:

Այդ ամենը պետք է առաջացնի առանձնահատուկ մտահոգություն Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների մոտ: Ադրբեջանի տոտալիտար կառավարությունն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնարկել են քայլեր, որ վերահսկողության տակ վերցնեն իրենց ազգային նարատիվներն ու նախապատրաստեն երկրները հակամարտությունների ամբողջ շարքի: Այդ ամենը իշխանության համար առավել ընդլայնված պայքարի մաս է, որի նպատակն է Թուրքիան եւ նրա միությունները վերածել տարածաշրջանային եւ համաշխարհային գերտերության:

Բացի այդ, Թուրքիան զբաղեցրել է ավելի ագրեսիվ դիրքորոշում իր հարեւանների նկատմամբ՝ սրելով լարվածությունը Հունաստանի հետ, մարտահրավեր նետելով Միացյալ Նահանգներին, պատերազմ վարելով ամերիկյան արտադրության զենքի կիրառմամբ ընդդեմ ԱՄՆ դաշնակիցների Սիրիայում եւ թուրքական ազգային հեռուստատեսությամբ հրապարակելով քարտեզներ Հունաստանում, Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում սահմանները յուրացնելու նկարագրությամբ: Թուրքիան նվազագույն ջանքեր է գործադրել իր նեոօսմանյան հավակնություններն ու առճակատող հռետորությունը թաքցնելու համար: Էրդողանն օգտագործել է այդ ազգայնական զգացումը, որպեսզի հպարտությամբ ցուցադրի Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը:

Միացյալ Նահանգներն ունի եզակի հնարավորություններ լարվածությունը թուլացնելու եւ խաղաղություն ապահովելու համար: Հաշվի առնելով, որ թուրքական զենքն ու ազդեցությունն առաջացնում են բռնություն, Վաշինգտոնը կարող է կրճատել օգնության ծավալը, զենքի վաճառքն ու սահմանել պատժամիջոցներ՝ որպես Անկարայի ռազմական ախորժակը զսպող գործոն: Ամերիկայի ամենահզոր գործիքը ԱՄՆ դոլարի համաշխարհային հասանելիությունն է: Համաշխրահային ֆինանսական համակարգն ու ֆինանսավորման շուկաները սերտորեն կապված են ԱՄՆ բանկային համակարգի հետ:

Թուրքիան ԱՄՆ-ի միայն 23-րդ խոշորագույն գործընկերն է, իսկ ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի առեւտրային շրջանառությունը կազմում է շուրջ 600 միլիոն դոլար: Իսկ Թուրքիայում ծանր տնտեսական ճգնաժամ է: Լիրայի կայուն անկման եւ կենտրոնական բանկի անարդյունավետության, երկրում վատ տնտեսական քաղաքականության պայմաններում Էրդողանի վարանիշը հասել է նոր նվազագույնի:

Մերձավոր Արեւելքում կայունության նպաստելը եղել է ԱՄՆ-ի կարեւոր քաղաքական ջանքը: Այդ հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ունի գործիքներ, որոնք անհրաժեշտ են բոլոր կողմերը բանակցությունների սեղանի շուրջ պահելու եւ հետագա բռնությունը կանխարգելելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ