Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հարցով որոշ մշակումներ կան, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հարցով որոշ մշակումներ կան, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի շրջանակում, եւ հենց դա է ներկայումս քննարկվում»,-ասել է Ռուդենկոն:
Նա նշել է, որ Մոսկվան կողմ է Ղարաբաղում քաղաքական կարգավորմանը: «Մենք, անկասկած, ելնում ենք նրանից, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,-ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա նաեւ հայտնել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման մասին:
«Մեզ մոտ բանակցություններ են ընթանում փորձագիտական մակարդակով, առաջին հերթին՝ Մինսկի խմբի շրջանակում, այլ բանի մասին խոսելը վաղ է»,-հավելել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Մոսկվան «դեմ է այդ հարցով շահարկումներին»:





























