News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Զմրուխտե քաղաքի կախարդը» տիկնիկային մուլտֆիլմի եւ Անգետիկի արկածների մասին մուլտֆիլմերի շարքի հեղինակներից մեկը՝ նկարիչ Վլադիմիր Շաֆրանյուկը մահացել է 86 տարեկանում։

Շաֆրանյուկը մահացել է Մոսկվայում իր տանը, հայտնում է «Рен ТВ»-ն։

Նրա մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։

Նկարիչն աշխատել է նաեւ «Դոբրինյա Նիկիտիչ», «Քեռի Աուն քաղաքում», «Ո՞ւմ կոներն են անտառում» մուլտֆիլմերի վրա։ 1964-1967 թվականներին նկարիչն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմում», 1971-1985 թվականներին՝ «Էկրան» ՍՄ «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում, դրանից զատ՝  համագործակցել է «Քրիսթմաս ֆիլմզ» եւ «Անիմոս» ստուդիաների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ