News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գաղտնի հանձնարարել է դադարեցնել «Ուկրսպեցէքսպորտ»-ի եւ Ադրբեջանի միջեւ Պ-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու պայմանագրի կատարումը: Սակայն պայմանագիրը շարունակում է կատարվել, հայտնում է ZN.UA-ն՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

Ըստ աղբյուրների՝ Զելենսկին բանավոր հանձնարարել է կասեցնել Ադրբեջանի հետ պայմանագրի կատարումը մոտ մեկ ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ Բաքուն ագրեսիա սկսեց Արցախի դեմ:

Ինչպես նշվում է, նախագահի որոշման մասին բանավոր տեղեկացվել են փոխվարչապետ, արդյունաբերության ռազմավարական ոլորտների նախարար Օլեգ Ուրուսկին եւ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

Իր հերթին Ուրուսկին, ով համակարգում է պաշտպանական ոլորտը, ստիպված է եղել համապատասխան ցուցումներ տալ «Ուկրօբորոնպրոմ»-ի ու «Ուկրսպեցէքսպորտ»-ի ղեկավարներ Իգոր Ֆոմենկոյին եւ Վադիմ Նոզդրային: «Բայց հոկտեմբերի վերջին, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մի փոքր օգնությամբ, նախագահն իմացել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիրը դադարեցնելու իր որոշումը չի կատարվել։ Սկանդալ է սկսվել»,- գրում է պորտալը:

Ինչպես հետեւում է մեր զրուցակիցների բացատրություններից, դեր է խաղացել ոչ միայն Ուկրաինայում նշանակալի հայկական սփյուռքի առկայությունը, որի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը, կառավարության անդամ է: Զելենսկու դիրքորոշման վրա ազդել է նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արձագանքը, որոնք դժգոհ են Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններից: «Այնուամենայնիվ, միանգամայն պարզ չէ, թե ինչու է Զելենսկին, որոշելով դադարեցնել ռադարների ուկրաինական բաղադրիչների մատակարարումը, նաեւ չի դադարեցրել ադրբեջանական ՄիԳ-29 եւ Լ-39 ինքնաթիռների նորոգումը՝ Լվովի եւ Չուգուեւի ինքնաթիռների նորոգման գործարաններում: Մեր զրուցակիցները նույնպես դժվարացան բացատրել սրա պատճառը»:

«Նախագահի հետ հանդիպմանը մենք ոչ մի եզրակացության չեկանք: Բայց Պ-18-ի համար բաղադրիչների հետագա մատակարարումները կրկին լուռ դադարեցված են»,- գրում է պորտալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ