News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության՝ «Արցախբանկ» ՓԲԸ–ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների եւ քննարկումների արդյունքում արված հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից:

Ընկերությունը տեղեկացրել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկին, վերջիններիս  հարցերը տեղում պարզաբանվել են եւ, անհրաժեշտության դեպքում, կատարվել  ճշգրտումներ: Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:

«Կցանկանայինք հավաստիացնել մեր  հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից:

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ամենաշատ